Вторник, 19.03.2024, 14:35
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Март 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    խՈՀԱՆՈՑ




    Gutap / Գուտապ Կամ Կանաչեղենով Բլիթ

     
    Այս բլիթներին կարելի է նաև անվանել Ժենգյալով հաց, սակայն այդպես չենք անվանում, քանի որ այստեղ օգտագործված են երևանցիներին հասանելի կանաչեղենի տեսակներ, իհարկե որոնք կարելի է փոփոխել ըստ նախասիրության ու ձեռքի տակ եղածի:
     

    ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ



    Խմոր
    4 բաժակ ալյուր
    1 բաժակ գոլ ջուր
    0.25 թեյի գդալ խմորիչ
    աղ



    Միջուկ
    3 կապ բազուկի ճավ
    2 կապ մաղադանոս
    2 կապ համեմ
    2 կապ կանաչ սոխ
    2 կապ հազար
    2 կապ թարխուն
    աղ, կարմիր և սև պղպեղ
    լիմոնի աղ /թրթնջուկի փոխարեն/


    1. Ալյուրը լցնում ենք լայն թասի մեջ, գոլ ջրի մեջ լցնում ենք խմորիչը, խառնում ենք այնքան, որ լուծվի, ավելացնում ենք մի փոքր աղ և լցնում ալյուրի վրա, այն լավ խառնում ենք, ծածկում ու դնում մի կողմ, որ հանգստանա, 1 ժամից այն ուռած կլինի մի հատ ձեռքով նստացնում ենք այն, հետո նորից թողնում 1 ժամ մնա, որից հետո յն պատրաստ է:

    2. Մինչ մեր խմորը կհանգստանա մենք մանրամասն լվանում ենք ողջ կանաչեղենը, դնում սրբիչի վրամ,որ լավ քամվի, որից հետո կտրատում ենք և խառնում միմյանց, ավելացնում լիմոնի աղն ու համեմունքներն ըստ ճաշակի:





    3. Այնուհետև խմորը հունցում ենք, գրտնակում կլոր մոտ 30 սմ տրամագծով, մեջտեղում լցնում ենք մջուկը:






    4. Փակում ենք այն, ինչպես նկարում է ու դնում 200 աստիճան ջեռոցի մեջ:






    5. Երբ կարմրում են մեր բլիթները, հանում ենք ջեռոցից այն արդեն պատրաստ է: Շատ համեղ է այն ուտել կարագով, տաք վիճակում ճեղք ենք անում ավելացնում կարագ և համտեսում:

    ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ





    Jam Roll / Ջեմով Ռուլետ

     
    Այս Ռուլետի պատրաստումը շատ մատչելի է ու շատ արագ, մանավանդ ձմռան ամիսներին պահածո ջեմերի վերջացնելու լավ միջոց է :)))


    ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ?



    3 ձու
    0.5 բաժակ շաքարավազ
    1 ճաշի գդալ մեղր
    1ճաշի գդալ քացախ
    1թեյի գդալ սոդա
    2 ճաշի գդալ բուսայուղ կամ 50 գրամ կարագ
    1 բաժակ ալյուր

    Միջուկ
    ցանկացած տեսակի ջեմ 400գրամ
    կամ կակաոով ջնարակ /глазурь/
    կամ ցանկացած տեսակի կրեմ
    կարելի է նաև կրեմի հետ տեղադրել հատապտուղներ կամ կտրատած մրգեր

    1. խորը թասի մեջ կոտրել 3 ձուն և շաքարավազի հետ հարել, ավելացնել մեղրը, գդալի մեջ լցնել քացախը, վրան ավելացնել սոդան և լցնել մասսայի վրաավելացնել բուսայուղը ու ամենավերջում ալյուրը:
    2. Ջեռոցի թավայի վրա քսել բուսայուղ կամ կարագ ու խմորը լցնել մեջը, հավասարաչափ տարածել, ապա թխել 180-200 աստիճան ջեռոցում:

    3. Մոտ 5 րոպեից այն պատրաստ է լինում, երբ երեսը կարմրում է, ուրեմն եփված է, հանեք ջեռոցից:






    4. բահիկով խմորի տակը առանձնացրեք թավայից ու այն շուռ տվեք թաց սրբիչի վրա:







    5. Այս ժամանակ գործեք հնարավորինս արագ, վրան հավասարաչափ քսեք ջեմը և սրբիչի օգությամբ փաթաթեք: Ձևավորման համար կարող եք վրան ցանել մի փոքր շաքարի փոշի, կամ ջնարակով պատել:


    ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

    Chocolate Glaze / Շոկոլադե Ջնարակ /глазурь/

     

    Այս ջնարակը /глазурь/ հիշեցնում էր Էսկիմո պաղպաղակին պատված շոկոլադե շերտը:

    ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ


    1 մաքուր շոկոլադ /դառը շոկոլադի դեպքում ավելացրեք 0.5 բաժակ շաքարավազ/
    1ճաշի գդալ կակաո
    0.4 բաժակ կաթ
    50 գրամ կարագ



    1. Կաթը լցնում եք հաստ հատակով տարայի մեջ ու ավելացնում կտորների բաժանած շոկոլադը: Շոկոլադի հալչելուց ավելացրեք կակաոն ու կարագը ու լավ հարեք մինչ եռալը, հենց եռա վերցրեք կրակից ու թողեք սառչի:


    2. Ջնարակը քսում եք խմորի շերտի վրա տաք վիճակում, եթե շերտը արդեն սառն է; Կամ սառած վիճակում տաք խմորի շերտի վրա: Իսկ կրեմի շերտի վրա քսելու համար թողնում եք այն սառչի այնքան, որ մատով հպվելուց շատ աննշան գոլ լինի ու դեռ հասցրած չլինի պնդանալ, լցնում ենք մեր հարթ քսած կրեմի վրա ու զգուշությամբ տարածում ողջ տորթի վրա:



    Eskimo Cake / Տորթ Էսկիմո

     
    Այս տորթը շատ համեղ է և յուրահատուկ կրեմ ունի, այն շատ թեթև ու արտասովոր էր, իսկ գլազուրի հետ իսկապես հիշեցնում էր Էսկիմո պաղպաղակը:
    Ես այն պատրաստեցի կլոր տարայի մեջ, քանի որ իմ փոքրիկի 3 ամսեկանի պատվին էր և ես պիտի տորթի վրա մոմեր շարեի, բայց սա ավելի ճիշտ է պատրաստել ջեռոցի ուղղանկյունի թավայի մեջ, որ հավասարաչափ կտորների բաժանելը հեշտ լինի:

    ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ


    Խմորի համար /սովորական կակաոով բիսկվիթ է/


    3ձու
    1 բաժակ շաքարավազ
    1.5 բաժակ մածուն
    1 թեյի գդալ սոդա
    3 ճաշի գդալ կակաո
    50 գրամ կարագ կամ բուսայուղ
    2-2.5 բաժակ ալյուր


    Կրեմ


    3 ձվի դեղնուց
    1 բաժակ կաթ
    1բաժակ շաքարավազ
    1 ճաշի գդալ ալյուր կամ օսլա
    150 գրամ կարագ
    1 պտղունց վանիլին


    Ջնարակ /глазурь/


    1 մաքուր շոկոլադ
    1ճաշի գդալ կակաո
    0.4 բաժակ կաթ
    50 գրամ կարագ

    1. Առաջին հերթին պատրաստում ենք բիսկվիթը: /Ես այն պատրաստեցի մեկ ձվով ու կրեմի սպիտակուցներով, դուք էլ կարող եք այդպես պատրաստել /Եթե ուզում եք պատրաստել ջեռոցների ստանդարտ թավայի մեջ, ապա պետք է կրկնակի չափով պատրաստեք/: Ձվերը շաքարավազի հետ հարում ենք, մածունի մեջ լցնելով սոդան` ավելացնում ենք մասսային, այնուհետև կակաոն, բուսայուղը կամ կարագը ու ալյուրը, մասսան պետք է լինի թթվասերից միփոքր թանձր:



    2. Յուղում կամ ձեթում եք թխվելիք թավան կամ յուղաթուղթը և խմորի զանգվածը լցնում մեջը: Թխեք 180-200 աստիճան տաքությամբ ջեռոցում մոտ 30 րոպե:



    3. Բիսկվիթը երբ ուռչում է, լուցկու կամ ատամի մաքրիչի միջոցով ստուգեք, եթե այն բոլոր կողմերից եփված է, հանեք ջեռոցից և առանձնացրեք թավայից քանի դեռ չի սառչել, եթե յուղաթղթի վրա եք եփել, ուրեմն արագ տաք վիճակում պոկեք թուղթը և դրեք մի կողմ խմորը սառչի:



    4. Կրեմի պատրաստման համար շաքարավազն ու ձվի դեղնուցները լավ հարում ենք, ավելացնում ալյուրը, նորից հարում, այնուհետև ավելացնում ենք կաթը, միատարր զանգված ստանալով` այն լցնում ենք հաստ հատակով կաթսայի կամ թավայի մեջ ու ցածր կրակի վրա դնում: Կրակին անընդհատ խառնում ենք, մինչև եռալը, այն պնդանալու է և բլբլթա, այդ ժամանակ հեռացնում ենք կրակից և թողնում սառչի:

    5. Երբ սառում է եփված կրեմի զանգվածը, կարագը թասի մեջ լավ հարում եք և գդալ առ գդալ ավելացնում եփվածը, վերջում ավելացրեք վանիլինը:

    6. Ամբողջ կրեմը հաստ շերտով /մոտ 0.5 սմ/ քսեք մեր սառած բիսկվիթի շերտի վրա, հարթ լինելու համար վերցրեք երկար դանակ և հակառակ կողմով հարթացրեք կրեմը:

    7. Ջնարակի /глазурь/ պատրաստման շատ եղանակներ կան տարբեր համերով, սակայն այս մեկը հիշեցնում է հենց էսկիմո պաղպաղակի շոկոլադե ջնարակի համը: Կաթը լցնում եք հաստ հատակով տարայի մեջ ու ավելացնում կտորների բաժանած շոկոլադը: Շոկոլադի հալչելուց ավելացրեք կակաոն ու կարագը ու լավ հարեք մինչ եռալը, հենց եռա վերցրեք կրակից ու թողեք սառչի:
    8. Երբ մեր ջնարակը սառչում է այնքան, որ մատով հպվելուց շատ աննշան գոլ լինի ու դեռ հասցրած չլինի պնդանալ, լցնում ենք մեր հարթ քսած կրեմի վրա ու զգուշությամբ տարածում ողջ տորթի վրա:






    ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ