Սեքսի ժամանակ գերնպատակը մեկն է՝ հասնել զգայական գրգռման հնարավորինս բարձր աստիճանի: Այդ երանելի վիճակին հասնելու գաղտնի՞քը։ Տիրապետիր որքան հնարավոր է շատ «թեժ» ինֆորմացիայի: Ինչպես ասում են, գիտությունը ուժ է ... իսկ այս դեպքում նաև՝ հաճույք: Մենք բացահայտել ենք զարմանալի sex փաստեր. դրանց մի մասը կհեշտացնի օրգազմի հասնելը, մի մասը կօգնի քեզ հաճույք պատճառել նրան, իսկ այ մնացածն ավելի լավ է կարդաս ինքդ...
1. Նրանք, ովքեր սեքսով զբաղվում են շաբաթը մոտ երեք անգամ, իրենց տարիքից 4-7 տարով ավելի երիտասարդ տեսք են ունենում:
2. «Մի գիշերվա» սեռական զուգընկեր որոնելիս կանայք ավելի մեծ կարևորություն են տալիս արտաքին տեսքին, քան տղամարդիկ։
3. Սակայն դա այնքան էլ ճիշտ մոտեցում չէ: Հետազոտությունները փաստում են, որ համակարգչային «խփնվածներն» ամենալավ սիրեկաններն են. «IT մոլագարների» 82 %-ը պնդում է, որ զուգընկերուհու հաճույքը սեփականից վեր է դասում:
4. Ցավալի է, բայց աթլետիկ կառուցվածքով սպորտային մարզիչների միայն 41 %-ն է մտածում զուգընկերուհու հաճույքի մասին:
5. Եթե աշխատավայրում կարևոր հանդիպում ունես, դրան նախորդող գիշերը զբաղվիր սեքսով: Ըստ ֆիզիոլոգ դոկտոր Հելեն Ֆիշերի՝ սեքսը խթանում է ուղեղի այն քիմիական տարրերի աշխատանքը, որոնք պատասխանատու են քո ստեղծագործական մտածելակերպի համար:
6. Մի՛ սպասիր, որ նա քեզ գրգռի նախքան քո կողմից որևէ քայլի ձեռնարկումը: Կանայք հիմնականում գրգռվում են այն ժամանակ, երբ զվարճանքն արդեն իսկ սկսված է:
7. Միայնակ կանանց ավելի շատ ձգում են «զբաղված», քան «ազատ» տղամարդիկ:
8. Մերկապարուհիներն ավելի շատ փող են աշխատում օվուլյացիայի օրերին: Գիտնականները ենթադրում են, որ պատճառը կանանց օրգանիզմում արտազատվող ֆերոմոններն են: Քո տղամարդու համար ստրիպտիզ կազմակերպիր օվուլյացիայի օրերին (դաշտանից երկու շաբաթ առաջ). դա ամենայն հավանականությամբ կրքերի լուրջ «պայթյուն» կառաջացնի:
9. Օրգազմը կարող է բուժել ամբիոնի նկատմամբ ունեցած քո վախը: Շոտլանդացիները պարզել են, որ սեքսի միջոցով լիցքաթափումից հետո մարդկանց համար ավելի հեշտ է խոսել հանրության առջև:
10. Տղամարդիկ քո ձայնն առավել սեքսուալ են համարում ամսվա հենց «այդ» օրերին, ինչը նշանակում է, որ դաշտանի շրջանում սեքսը կարելի է համեմել որոշ անպարկեշտ խոսքերով:
11. Սեքսի համար զուգընկերուհի փնտրող տղամարդիկ ավելի շատ գումար են ծախսում իրենց համար շքեղ ապրանքներ գնելու նպատակով, քան նրանք, ովքեր զուգընկերուհի չեն փնտրում:
12. Մինչև քո տղամարդու հետ անկողին մտնելը, պոռնո ֆիլմից մի տեսարան դիտիր: Հետազոտությունները ցույց են տվել, որ պարբերաբար պոռնոգրաֆիայի «ծառայություններից» օգտվող կանանց և տղամարդկանց 58 %-ն ավելի գոհ է սեփական սեքսուալությունից և ավելի ուշադիր է զուգընկերոջ պահանջների նկատմամբ:
13. Կանանց իսկապես գրգռողը քնքուշ շոյանքներն են: Պարզվում է, որ կանայք ավելի շատ գրգռվում են, երբ դիտում են, թե ինչպես է տղամարդը համբուրում կնոջը, քան երբ տղամարդու հետ զբաղվում են սեքսով: Ուրեմն, կարելի է փորձել նրա հետ համբուրվել հայելու դիմաց:
14. Բրիտանացի տղամարդիկ, պարզվում է, նախընտրում են ոչ թե «կաշի ու ոսկոր», այլ «կորագծերով» կանանց:
15. Սեքսի ժամանակ փորձարկիր հետույքին ճիպոտի հարվածներ հասցնելը և մի՛ անհանգստացիր ցավի մասին: Օքսիտոցինը, որն օրգանիզմի կողմից սեռական մերձեցման ընթացքում արտազատվող «սեքսուալ» քիմիական տարրերից մեկն է, կիսով չափ թուլացնում է ցավը: