Каталог файлов
Главная » Файлы » 18+ |
22.12.2011, 13:02 | |
Սեռականաններդաշնակություն
Ամուսինների սեռական առողջության փսիխոթերապևտիկ կարգավորումը ունի իր յուրահատկությունները։ Առաջին հերթին այն պետք է անցկացվի համակցված և ուղղված լինի նևրոտիկ վիճակի վերականգնմանը։ Երկրորդ՝ բուժման և կարգավորման գործընթացում անպայման պետք է ընդգրկվի ամուսինը և հաշվի առնվեն զույգի միջանձնային հարաբերությունները։ Երրորդ՝ հատուկ նշանակություն ունի ամուսիններից յուրաքանչյուրի անձի խանգարման պատճառների ու պայմանների բացահայտումը։ Ամուսինների սոցիալ-հոգեբանական աններդաշնակությունների ժամանակ հոգեթերապիան պետք է ուղղված լինի ամուսինների՝ միմյանց նկատմամբ ունեցած բացասական էմոցիաների վերացմանր։ Ամբողջ հոգեթերապևտիկ կուրսը անցկացվում է չորս փուլով՝ 1. Տեղեկատվական-բացատրողական փուլ։ Նպատակն է բարձրացնել ամուսինների միջանձնային հարաբերությունների մշակութային մակարդակը։ 2. Ընտանեկան դրվածքի վերակառուցում։ Սրա խնդիրը նոր դրվածքի ձևավորումն է, որը պետք է բերի փոխադարձ հարմարվողականության: 3. Հարաբերությունների բարեփոխում։ Խնդիրը ամուսինների՝ միմյանց նկատմամբ առավելագույն հարմարվողական վարքի ձևավորումն է։ 4. Պահպանողական հոգեթերապևտիկ կարգավորում։ Այս փուլի նպատակն է ստացված ցանկալի արդյունքների ամրապնդումը։ Ամուսնական զույգի սեռավարքային անհարմարվողականաթյան ժամանակ անհրաժեշտ է անցկացնել անհատական բացատրողական զրույցներ՝ սեռական ֆունկցիայի, նրա փուլերի մասին։ Այս դեպքում հոգեթերապևտիկ կարգավորումը անց է կացվում հինգ փուլով։ 1. Տեղեկատվական-բացատրողական փուլ։ Այս փուլում անցկացվող զրույցները նպատակ ունեն սեռական վարքի մասին ամուսինների մոտ ձևավորել առողջ պատկերացումներ։ 2. Անհատական հրահանգի փուլ, որի նպատակն է բարձրացնել ամուսինների հարմարվողականությունը։ 3. Ամուսնական զույգի սեռական վարքի փնտրողական թրենինգ։ Խնդիրը՝ սեռական հարաբերության նախնական շրջանում, բուն ընթացքում և վերջնամասում ամենանպասաավոր տարբերակի ընտրությունն է։ 4. Սեռական ռեակցիաներն ամրապնդող թրենինգ։ Նպատակն է ամրապնդել բարենպաստ հոգեբանական ազդեցությունները։ 5. Կարգավորող հոգեթերապիայի պահպանողական փուլ։ Խնդիրն է ստեղծված մոդելի ամրապնդումը։ Այն իրականացվում է ամուսիններից յուրաքանչյուրի հետ անհատական, իսկ հետո՝ համատեղ զրույցների միջոցով։sexology.am Սեքսուալ կերպար
Այս մարդիկ անկողնում վարվում են նույն կերպ: Ուզում են, երբ ուզված են: Իսկ ուզելիս ամեն ինչ անում են, որ իրենց մյուս անգամ էլ ուզեն: Փոխանակ տրվելու սեռական հաճույքի ինքնաբուխ վայելքին, նրանք խաղում են կրքոտ զուգընկերոջ/զուգընկերուհու դերը, նմանակվում զանգվածային լրատվամիջոցների ստեղծած սեքսուալ կերպարին` մոռանալով իրենց սեփական սեռական եսը:Իսկ եթե սերը նաև նույնացվում է սեքսի հետ, վիճակը լրիվ է բարդանում, քանի որ սեքսը նեղացվում և դառնում է սիրո դրսևորման մի ձև, ընդամենը: Սերը և սեքսը իրարից հեշտորեն տարանջատում են ավելի շատ տղամարդիկ: Կանայք հաճախ սեքսի մեջ փնտրում են սիրո ապացույց, սիրված լինելու և ցանկալի լինելու հավաստիացում: Այսպես, եթե կա միջանձնային հարաբերությունների լարվածություն, կանայք ավելի մեծ դժկամությամբ են ընդգրկվում սեռական հարաբերության մեջ, քան տղամարդիկ, ովքեր գերադասում են չհրաժարվել ևս մեկ անգամ սեռական հաճույք ապրելու հնարավորությունից` չնայած լարված միջանձնային հարաբերություններին: Այլ բան է անձի ինքնագիտակից զոհաբերումը: Իբրև սիրո դրսևորման բարձրագույն ձև սա այն ճանապարհն է, որ տանում է դեպի ամուսնական ներդաշնակություն և սեռական համատեղելիություն: Սեռի ինքնագիտակցումը, որ անձի ինքնագիտակցման ածանցյալն է, սեռային հարաբերությունների նախապայմանն է, քանի որ անկողնում զույգը շփվում է հենց այս եզրով` իբրև Կին և Տղամարդ: Զարգացնելով սեքսուալ ներքին կարողությունները, վստահելով սեփական սեքսուալությանը կարելի է խուսափել սեռական աններդաշնակության շատ ձևերից, սեռական պահանջների անհամապատասխանությունից և շատ սեքսուալ որակական խնդիրներից:sexology.am Սեռական ձանձրույթ
Սեռական ստերեոտիպերը , որոնք ձևավորվում են միկրոսոցիալ շրջանակում, ունեն ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Ստերեոտիպերի դրական նշանակությունը կարող է պայմանավորել որոշակի բիոռիթմեր, որոնք ունեն մեծ ֆիզիոլոգիական կարևորություն, ինչպես նաև պաշտպանում են ժամանակակից սեռական դրսևորումներից և սեռական շեղումների ընդօրինակումից, որոնք վտանգավոր են հասարակության համար: Իսկ բացասականը` սահմանափակում են անձի հնարավորությունները և ադապտացիոն մեխանիզմները այլ մշակութային պայմաններում` դառնալով թվացյալ անընդունելի` տվյալ անձանց համար: Ադապտացված լինելու համար անձը պետք է ճկուն և ունակ լինի պարբերաբար փոխել ձևավորված կարծրատիպերը, որոնք ձանձրույթ են ծնում իրենց համար: Մենք` սեքսոլոգներս, մեկնաբանոմ ենք խնդիրները ֆիզիոլոգիկան և սոցիալ-հոգեբանական տեսանկյունից, որը հնարավոր է առաջին հայացքից անիրական թվալ: Մենք դիտարկում ենք սեռական ձանձրույթը, որպես ֆիզիոլոգիական հիմք ունեցող վիճակ: Քանի որ սեքսուալ զուգընկերների մոտ տարիների ընթացքում սեռական ձանձրույթից առաջացած միմյանց հանդեպ զզվանքի զգացումը և սեռական ցանկության անկումը հիմնված է ավելի խոր ներ-միջանձնային կոնֆլիկտների, ֆիզիկական խնդիրների վրա, որոնք մեր իրականության մեջ թվացյալ լուծում են ստանում, իրավիճակի և պայմանների փոփոխմամբ: Նման դեպքերում զույգերը ցուցաբերում են խուսափողական վարք միմյանցից, լավագույն դեպքում փորձում են փոխել ամեն ինչ, օրինակ` սենյակի կահավորում, վարագույրերի գունավորում և այլ արտաքին էլեմենտներ, սեռական ձանձրույթից ծնված խնդիրները հաղթահարելու համար: Մինչդեռ այս ամենը, անշուշտ, կազմում են էսթետիկ մասը և ունեն կարևոր նշանակություն, բայց ոչ առանցքային ֆիզիկական և հոգեկան առողջ կին-տղամարդ փոխհարաբերություններում: Այսպիսով խուսափելու համար վերոնշյալ սեռական ձանձրույթ վերապրելուց անհրաժեշտ է ճանաչենք ինքներս մեզ, ընդունենք մեզ մեր դրական և բացասական կողմերով, չփորձենք հասարակության մեջ մեր կողմից հորինված "դերով" հանդես գալ ու անընդհատ ռեալիզացվելու պայմաններ փնտրենք և որ ամենակարևորն է իրականությունը ընկալենք այնպես ինչպես այն կա: sexology.am | |
Просмотров: 1258 | Загрузок: 0 | Рейтинг: 4.0/1 |
Всего комментариев: 0 | |