Каталог файлов
Главная » Файлы » 18+ |
22.03.2013, 00:10 | |
Բազմաթիվ անգամներ լսելով, թե որքան ցավոտ եւ սարսափելի է լինում առաջին սեքսուալ փորձը, շատ աղջիկներ վախենում են սեռական կյանք սկսել: Բայց, հավատացեք, գլխից հանելով այնպիսի պատասխանատու պահի վերաբերյալ նախապաշարումները, ինչպիսին է «առաջին գիշերը», կարելի է հսկայական հաճույք կստանաք: NEWS.am STYLE-ը որոշել է ոչնչացնել առաջին սեքսի մասին մի քանի առասպել: Առասպել 1. Առաջին սեքսը միշտ վատն է Շատերը կարծում են, որ առաջին անգամ զուգընկերոջ հետ անկողնում հայտնվելով, չի կարելի ոչ միայն օրգազմ, այլեւ ցանկացած այլ դրական տպավորություն ակնկալել. երկուսն էլ լարված են, երկուսն էլ վախենում են, թե միմյանց դուր չեն գա: Առաջին սեքսը կարող է սարսափելի լինել, սակայն հետեւյալ բոլորն անկրկնելի կլինեն,- մխիթարում են ավելի փորձառու ընկերուհիները: Այս պնդումն իրականությունից նույնքան է հեռու, որքան առաջինը. առաջին սեքսը կարող է լինել ե՛ւ շատ լավը, ե՛ւ շատ վատը: Սակայն եթե առաջին սեքսը ձեզ բացարձակապես դուր չի եկել, ուրեմն ձեր սիրավեպը մատնված է անհաջողության: Առասպել 2. Առաջին սեքսի ժամանակ չի կարելի անձնատուրլինել նրա ցանկություններին Փեսացուներով եւ ամուսիններով ապահովված ընկերուհիները բացատրում են. առաջին գիշերը էրոտիկ փորձերին համաձայնվելն արգելվում է: Հակառակ դեպքում նա ձեզ կներառի հաճույքների վրա կենտրոնացած նիմֆոմանների ցուցակում: Սակայն այս խորհուրդը հակասում է մի աքսիոմի. առաջին սեքսից կարող ես հաճույք ստանալ, եթե քո առջեւ պատնեշներ չդնես: Առասպել 3. Առաջին սեքսի ժամանակ պետք չէ խոսել Առաջին սեքսը շփոթել հոգեբանի մոտ առաջին սեանսի հետ եւ առաջին իսկ գիշերը զուգընկերոջը քո մասին ամեն ինչ պատմել պետք չէ: Բայց դեռեւս Ֆրեյդն էր ասում, որ անկողին են մտնում ոչ թե երկու, այլ 6 հոգով (ներառյալ ծնողները): Այլ կերպ ասած, ձեր անցյալի ամբողջ բեռն անդրադառնում է զուգընկերոջ հետ հարաբերությունների վրա: Բացի այդ, եթե առաջնորդվեք «առաջին սեքսը ծանոթանալու պատճառ չէ» կանոնով, ապա նոր ընկերոջը կթվա, թե ձեր կյանքում շատ տղամարդիկ են եղել: Առասպել 4. Առաջին սեքսն ամեն ինչ որոշում է Սխալմամբ կարծելով, որ առաջին սեքսը քննության նման մի բան է, որը որոշում է սիրավեպի ապագան, մենք ինչ-որ չափով սեպ ենք խրում դրանում: Բայց չէ՞ որ հարաբերություններն առավել մտերմիկ մակարդակ փոխադրելիս ե՛ւ նա, ե՛ւ դուք պակաս սթրես չեք ապրում, եւ, նշանակում է, ավելի լավ է լուրջ հետեւություններ չանել այն մասին՝ ինչ է սպասվում ձեր սիրավեպին. անհապաղ խորտակում, թե՝ երկարամյա երջանկություն: Առասպել 5. Առաջին սեքս. պետք չէ թաքցնել թերությունները Շատ ֆիլմեր եւ նույնիսկ գովազդային որոշ հոլովակներ սովորեցնում են. մեր թերությունները մեր առավելությունների հետեւանքն են եւ դրանք թաքցնել պետք չէ: Եվ, որպես ապացույց, օրինակ են բերում երջանիկ աղջիկների, ովքեր կարճ կիսաշրջազգեստ են հագնում, չնայած մարմնի ներքեւի հատվածի կառուցվածքը բառացիորեն աղաչում է իրեն թաքցնել դիմակի տակ: Այո, պետք է սիրես ինքդ քեզ եւ զուգընկերոջդ չտանջես բարդույթներով, որոնք ստիպում են առաջին սեքսի ժամանակ ննջասենյակի լույսն անջատել, իսկ առավոտյան փաթաթվել տձեւ հագուստով: Սակայն փորձելով ինքնավստահություն ցուցադրել, ամեն դեպքում հարկավոր չէ չափն անցնել եւ սեփական կամքով զուգընկերոջ ուշադրությունը հրավիրել քո ոչ այնքան ուժեղ կողմերի վրա: | |
Просмотров: 2012 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |