Каталог файлов
Главная » Файлы » 18+ |
25.01.2013, 16:33 | |
Ուզում եք կրքոտ գիշե՞ր, ուրեմն սովորեք ճիշտ կերակրել Ձեր զուգընկերոջը: Ահա, թե ինչից պիտի կազմված լինի ռոմանտիկ ընթրիքը: Խխունջ: Այս ծովամթերքը պարունակում է մեծ քանակությամբ ցինկ, որը բարձրացնում է սպերմատոգենեզը: Բայց խխունջներ ուտել պետք է հում վիճակում, ուստի վտանագավոր է գնել դրանք խանութից, ավելի նպատակահարմար է այս սննդատեսակի օգնությանը դիմել, եթե գտնվում եք մերձծովյան որևէ երկրում: Ընկույզ: Դե ընկույզի հրաշագործությունների մասին հավանաբար լսել եք: Այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և մեծացնում է սեքսուալ ցանկությունը: Կոճապղպեղ: Մինչև վիա գրայի հայտնագործությունը մարդիկ նույն նպատակով օգտագործում էին կոճապղպեղը, քանի որ այն լավացնում է արյան շրջանառությունը սեռական օրգանների շրջանում: Ծնեբեկ: Դարեր շարունակ սիրո թեման արծարծող պոետները խոսում են ծնեբեկի մասին, իբրև սիրո «հովանավորի»: Ձիթապտուղ: Այս պտուղը պարունակում է «սիրո հորմոններ», հատկապես, սերոտոնին: Ձկնկիթ: Իհարկե, չափազանց թանկ հաճույքի մասին է խոսքը, բայց ձկնկիթի օգտակարությունը սեռական կյանքում ուղղակի անժխտելի է: Ռեհան: Պարզվում է` այնքան սիրելի համեմունքը կարող է նաև նոր շունչ հաղորդել սեռական կյանքին: Եվ ամենակարևորն այն է, որ այն կարելի է օգտագործել գրեթե ցանկացած բաղադրատոմսում: | |
Просмотров: 713 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |