Ընդամենը մի քանի «անմեղ» քայլ, և նրա ուղեղում կծագեն «ամենակեղտոտ» մտքերը: Կարմիր զգեստ Վաղուց ապացուցված փաստ է, որ տղամարդկանց համար կարմիրն ամենասեքսուալ գույնն է: Իսկ Ռոչեսթերի համալսարանի վերջին հետազոտությունները բացահայտում են դրա պատճառը: Ըստ տղամարդկանց' կարմիր զգեստ կրող կինն առավել բաց է սեքսի համար: Մերկ ուսեր Մերկ ուսերը շատ գրավիչ են. ընդամենը մեկ հայացք, և տղամարդն ինքնաբերաբար կապում է դրանք կրծքի հետ: Պատճառն ուսերի բնական կորություններն են, որոնք տղամարդկանց ենթագիտակցորեն հիշեցնում են կնոջ մարմնի' իրենց համար այդքան ցանկալի հատվածը: Շքեղ կոշիկ Անպայման չէ, որ նա ոտքերի հանդեպ թուլություն ունենա: Ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է նրա սեռական ցանկությունների համար, գտնվում է ոտքերի հետ կապված հատվածի հարևանությամբ: Արդյունքում՝ այս հատվածները փոխկապակցվում են միմյանց հետ, և սեքսուալ կոշիկով շրջող գեղեցկուհին դառնում է «կեղտոտ» երազանքների աղբյուր: Լուսանկարը ըստ Shutterstock-ի