Каталог файлов
Главная » Файлы » 18+ |
06.05.2012, 09:58 | |
Մայիս 06, 2012 | 00:48 Սեքս-ապրանքները պետք է օգտագործվեն բժիշկ-սեքսոպաթոլոգի հետ խորհրդակցելուց հետո, քանի որ դրանք ունեն իրենց հստակ ցուցումներն ու հակացուցումները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մխիթար Հերացիի անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Նրա խոսքով` բժշկի հետ խորհրդակցելն անհրաժեշտ է ապրանքի տեսակը ճիշտ որոշելու, դրա օգտագործման ձեւերը ճշտելու նպատակով: Վրեժ Շահրամանյանի խոսքով` սեքս-ապրանքները սեռական կյանքի այլըտրանքային ձեւերից են, որոնց օգտագործումն ունի առավելություններ, թերություններ եւ վտանգներ: Սեքս խաղալիքներն ի հայտ են եկել 19-րդ դարի երկրորդ կեսին եւ ի սկզբանե օգտագործում էին բժշկության մեջ` կանացի հիստերիան բուժելու նպատակով, այժմ դրանց օգտագործման շառավիղը ավելի է ընդարձակվել եւ օգտագործվում են բնական կյանքի երանգները խտացնելու համար: Մասնագետի խոսքով` դրանք ավելի շատ կանանց համար են, բայց կա նաեւ տեսականի տղամարդկանց համար: «Ի սկզբանե սեքս-խաղալիքները ստեղծված են եղել կանանց համար, քանի որ կնոջ համար էր դժվար մշտական զուգընկեր գտնել, իսկ տղամարդու համար խնդիր չէր»,- նշեց նա: Անդրադառնալով դրանց առավելություններին` սեքսոպաթոլոգը նշեց, որ դրանք ծառայում են սեռական կյանքում զանազանություն եւ խայտաբղետություն ներմուծելու համար: Դրանից բացի, նրա խոսքով, սեքս-ապրանքներն օգտագործվում են նաեւ բուժական նպատակներով` մի շարք խանգարումների դեպքում, օրինակ երբ միայնակ կինը երկար ժամանակ սեռական կյանք չունի, խուսափում է սեռական հարաբերություններից, չի ուզում մշտական զուգընկեր ունենա, բժշկի հետ խորհրդակցելուց հետո գնում է եւ ընտրում սեքս-ապրանք: «Սեքս-շոփը ունի ոչ միայն սեռական կյանքը հետաքրքրացնելու, այլեւ սեռական խանգարումները բուժելու միտում»,- նշեց նա: Ինչ վերաբերում է դրանց թերություններին, պարբերական օգտագործումը կարող է առաջացնել ֆիքսվածություն, կախվածություն այդ խաղալիքներից, մինչդեռ «խաղալիքը պետք է լինի օգնական, ոչ թե փոխարինիչ եւ կարճաժամկետ դերակատարություն ունենա թարմություն մտցնելու համար»: Մյուս թերությունները եւ առողջության համար վտանգներն ի հայտ են գալիս դրանց սխալ օգտագործման հետեւանքով: Մասնավորապես, դրանք կարող են տարբեր վիրուսների, վարակների աղբյուր հանդիսանալ, եթե չպահպանվեն հիգիենայի կանոնները: Սեքսոպաթոլոգը խորհուրդ չի տալիս սեքս-խաղալիքներն օգտագործել տարբեր զուգընկերների հետ, փոխարենը` կոչ է անում դրանք օգտագործելիս անպայման լվանալ ջրով եւ օճառով, ուրիշների հետ օգտագործելու պարագայում անպայման օգտվել պահպանակից: «Ապրանքները պետք է մանրակրկիտ խնամքի ենթարկվեն, լվանան, մաքրվեն եւ այլն, երեխաներից թաքուն պահվեն, որովհետեւ դրանք վառ գունավորում ունեն եւ կարող են շփոթել մանկական խաղալիքների հետ: Պահանջվում է, որ այն օգտագործվի մեկ զուգընկերոջ հետ, երբ թեկնածուները փոխվում են, դրանց օգտագործումը վտանգ է ներկայացնում»,- նշեց նա: Վրեժ Շահրամանյանի խոսքով` դեռահասներին խորհուրդ չի տրվում դրանք օգտագործել, որովհետեւ կարիքը չկա, իսկ եթե կա, ապա միմիայն` բժշկի թույլտվությամբ եւ խորհրդով: Նրա խոսքով` սովորաբար սեքս-ապրանքները օգտագործում են 20-25 տարեկանից բարձր անձինք: Հարցին, թե ինչո՞ւ է մեր հասարակությունը վատ արձագանքում նման թեմաների քննարկմանը, մասնավորապես` նշում, որ դրանք հայեցի չեն, անբարոյականություն է նման բաներից խոսելը, մասնագետը հիմնավորեց. «Հասարակությունը պետք է տեղեկացված լինի, թե ինչի համար է դա, թե չէ շատերը կարծում են, որ դա հայեցի չէ, այլասերվածություն է դրանք օգտագործելը, բայց իրականում` ոչ: Նման աղմուկը, արձագանքները հնչում են այն դեպքերում, երբ հանրությունը քիչ կամ սխալ է տեղեկացված: Հայեցի, ոչ հայեցի լինելու խնդիր չկա, մարդու ընտրության հարցն է` կօգտվի դրանցից, թե` ոչ»,- ասաց նա: Նրա հիմնավորմամբ` երկար ժամանակ, ապրելով ԽՍՀՄ-ի նման փակ համակարգում, շատ հարցերում մենք ուղղակի անտեղյակ ենք, մինչդեռ պետք է միշտ ձգտել լինել տեղեկացված, որովհետեւ եթե տեղեկացված ես, զինված ես, զինված ես, հաղթող ես,: «Սեռական առողջությունը ընդհանուր առողջության մի մասն է, եթե մարդ գիտակցի, որ սեռական օրգանը եւս օրգան է, դրանց վերաբերի խնամքով, ոչ թե վարագույը քաշի, խուլ ու համր ձեւանա եւ ասի` ոչինչ չեմ ուզում լսել, ոչինչ չեմ ուզում իմանալ, այդ դեպքում ավելի հանգիստ կլինի նրա հոգեկան առողջությունը»,- ասաց նա` հիշեցնելով, որ առողջ ընտանիքն առողջ պետություն ունենալու գրավականն է: Ավելի վաղ NEWS.am-ն անդրադարձել էր հայկական օնլայն սեքս-շոփին, ինչին հետեւել էին բուռն արձագանքներ ընթերցողների կողմից, բայց նաեւ` մեծ հետաքրքրություն թեմայի նկատմամբ: | |
Просмотров: 1153 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |