Каталог файлов
Главная » Файлы » 18+ |
24.11.2012, 11:03 | |
Այն աղջիկները, որոնք վաղ են սկսել իրենց սեռական կյանքը, հասակակիցների համեմատությամբ ավելի շատ են հակված ապահարզան ներկայացնելուն իրենց 2-րդ կեսին: Կանանց գրեթե 31 տոկոսը, ովքեր առաջին անգամ սեքսով են զբաղվել մինչեւ 20 տարեկանը, համատեղ կյանքի առաջին 5 տարվա ընթացքում արդեն ապահարզան են ներկայացրել, իսկ 47 տոկոսը` համատեղ կյանքի առաջին 10 տարվա ընթացքում: Այն կանանց թվում, ովքեր սեքսով առաջին անգամ զբաղվել են 20 տարեկանից հետո, ապահարզանների դեպքերը զգալիորեն քիչ են եղել: Ամուսնական առաջին 5 տարվա ընթացքում ապահարզանի է դիմել 15 տոկոսը, իսկ առաջին 10 տարվա ընթացքում` 27 տոկոսը: Հարցմանը մասնակցել է 3793 կին: Հետազոտության հեղինակները պնդում են, որ վաղ տարիքում սկսած սեռական կյանքը նաեւ բացասական հետեւանքներ է ունենում: Մասնագետները մի շարք նման հետեւանքներ են նշում: Այսպես, բնավորության որոշ գծեր, որոնք թույլ են տալիս երիտասարդ աղջիկներին հեշտորեն տրվել սիրային խաղերին, նման թեթեւամիտ վերաբերմունք էլ կարող են տալ ապահարզանի վերաբերյալ նրանց պատկերացումներին: Բացի այդ, դեռահասության շրջանում շատ աղջիկներ կուսությունից զրկվում են ոչ սեփական նախաձեռնությամբ, ինչն ազդում է զուգընկերոջ հետ նրանց հետագա հարաբերությունների, ինչպես նաեւ կայուն եւ ամուր ընտանիք կազմելու ունակության վրա: Հեղինակ՝ Աստղիկ Շահվերդյան, թողարկված՝ May 24, 2012 21:51 -ին | |
Просмотров: 599 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |