Среда, 02.07.2025, 15:05
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Каталог файлов

    Главная » Файлы » ՀԵՏԱՔՐՔԻՐ ՖԱՅԼԵՐ,ՆՅՈՒԹԵՐ,ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    'Հետաքրքիր Փաստեր'
    10.12.2011, 21:53

    Բրյուս Լի,Ինչպես մահացավ

    Картинка 4 из 70880

    Արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետներից, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան, ռեժիսոր, մարտական տեսարանների բեմադրիչ, պրոդյուսեր և սցենարիստ:Պատանի տարիքում Բրյուս Լին հաղթում է Հոնկոնգում կազմակերպված չա-չա-չա պարի առաջնությանը: Դրանից հետո որոշում է լրջորեն զբաղվել քունգ-ֆուով: Նա շատ տաղանդավոր էր և պարապմունքների առաջին 3 օրում արդեն տիրապետում էր քունգ-ֆուի շարժման տեխնիկաներից մեկին: Այդ ժամանակներից սկսած նա երբեք չի դադարել պարապել քունգ-ֆուով:Բրյուս Լին տիրապետել է անհավանական բարձր արագաշարժության և ուժերի կենտրոնացման: Նկարահանվել է ընդհանուր թվով 36 ֆիլմերում: Նրա շնորհիվ արևմտյան երկրներում արևելյան մարտարվեստները լայն ճանաչում գտան, իսկ ինքը Բրյուս Լին սկսեցին վայելել մեծ ժողովրդականություն ամբողջ աշխարհում: Նրա հասակը 171 սմ էր, իսկ մահանալուց կշռում էր ընդամենը 65 կգ:

    Բրյուս Լին ողբերգական ձևով մահացել է ընդամենը 33 տարեկան հասակում «Մահվան խաղ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Մինչև այժմ նրա մահվան իսկական պատճառը անհայտ է: Նրա մահվան պատճառների վարկածները տարբեր են.

    • դեղահաբերի չարաշահում
    • մահացել է սիրեկանի հետ անկողնում
    • նրան սպանել է քունգ-ֆուի մեկ ուրիշ մեծ վարպետ
    • նրան սպանել են Տրիադա ավազակախմբի անդամները իրենց հետ ունեցած վեճերի հետևանքով
    • թունավորումից (չինական անհայտ թունատեսակով)

    Բրյուս Լիի հուղարկավությունը վերածվեց սկզբում Հոնկոնգյան, ապա ամբողջ ասիական սգի օրերի: Ընկերներ և հազարավոր երկրպագուներ եկել էին հրաժեշտ տալու մեծ վարպետին: Հետո նրա մարմինը տեղափոխվեց Սիեթլ, որտեղ և հանձնվեց հողին: Մինչև այժմ նրա գերեզմանին այցի են գնում արևելյան մարտարվեստի սիրահարներ ու նրա դերասանական խաղի երկրպագուներ: Իսկ «Մահվան խաղ» ֆիլմը 5 տարի անց ավարտին հասցվեց նրա կրկնորդ դերասանների միջոցով: Այդ ֆիլմում նրա հերոսը մահանում է, և նրա հուղարկավության տեսարանների ժամանակ հետագայում օգտագործվել են նաև փաստագրական կադրեր նրա իրական հուղարկավորությունից: Բրյուս Լիի բրոնզե արձանը տեղադրված է Հոնկոնգում։

    Հետաքրքիր փաստեր Բրյուս Լիի մասին

    • Ազատ դիրքից նրա ձեռքի հարվածի արագությունը 1/500-ական վայրկյան է, և հաճախ այդ արագությամբ արված հարվածները չէր հարսցնում նկարահանել վայրկյանում 24 կադր տեխոնլոգիայով, այդ պատճառով որոշ տեսարաններ նկարահանվում էին 32 կադր վայրկյանանոց տեխնոլոգիայով:
    • նա կարողանում էր 32 կգ-անոց ծանրաքարը պահել առաջ պարզած ձեռքով 20 վայրկյան:
    • Բրյուս Լին կարողանում էր ոտքերը մկրատ դիրքով պահել ձեռքերի վրա հենված վիճակում 30 րոպե:
    • Նա կարողանում էր օդ նետել բրնձի մի քանի հատիկ և բռնել դրանք օդի մեջ կերակրի փայտիկներով:
    • Մատների օգնությամբ նա կարողանում էր ծակել ապակյա բանկայի կափարիչը, որն ի դեպ այն ժամանակներում պատրաստվում էր ավելի հաստ թիթեղից:
    • Բրյուս Լին կարողանում էր գետնից հրում վարժությունը կատարել հենվելով մի ձեռքի մատներով, նաև կարողանում էր հրվել գետնից օգտագործելով միայն բութ մատը և ցուցամատը:
    • Բրյուս Լին զբաղվել է նաև ձյուդոյով, ջիու-ջիցուով և բռնցքամարտով: Նա քունգ-ֆույում ստեղծել է իր ոճը, «Ջիտ Կուն-Դո»:

    Առավել նշանավոր ֆիլմերն են

    • «Մեծ բոսսը», Չենգ Չաո-Չեն - 1971
    • «Կատաղության բռունցքը», Չեն Ժեն - 1972
    • «Վիշապի ուղին», Թան Լունգ - 1972
    • «Վիշապի ելքը», Լի - 1973
    • «Մահվան խաղ», Բիլլի Լո - 1972-1978

    Категория: ՀԵՏԱՔՐՔԻՐ ՖԱՅԼԵՐ,ՆՅՈՒԹԵՐ,ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Добавил: SMBO
    Просмотров: 647 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]