Вторник, 16.04.2024, 10:26
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Каталог файлов

    Главная » Файлы » ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ

    ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՈՎՔԵՐ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ _ՄԱՍ 1.2.3.4
    01.04.2012, 00:41
    ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՈՎՔԵՐ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ _ՄԱՍ 1-ՐԴ

    Բուրգերի համալիր Գիզայում — Հին Եգիպտոսի հուշարձանների համալիր, որը գտնվում է Գիզա սարահարթին, Կահիրե քաղաքի արվարձանում: Գիզայի համալիրը գտնվում է մոտավորապես 8 կմ հեռավորության վրա Նեղոսի վրա գտնվող հին Գիզա քաղաքից դեպի անապատի կենտոնը և մոտավորապես 25 կմ դեպի հարավ-արևմուտք Կահիրե քաղաքի կենտրոնից: Գիզայի համալիրի Քեոփսի բուրգը հին աշխարհի յոթ հրաշալիքներից միակն է, որը հասել է մինչև մեր օրերը: Գիզա սարահարթում հայտնաբերված են չորս գլխավոր գերեզմանոցներ՝ գերեզմանոց արևմուտքում, արևելքում, հարավում և կենտրոնական մասում:


    Քեոփսի (Խուֆույի) մեծ բուրգ — եգիպտական ամենամեծ բուրգը։ Սկզբնական բարձրությունը կազմել է 146.6 մ (481 ոտնաչափ), այժմ քայքայման արդյունքում՝ 138.8 մ (455 ոտնաչափ)։ Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, դրանցից հնագույնն ու միակը, որ պահպանվել է մինչև մեր օրերը։ Կառուցվել է ավելի քան 20 տարվա ընթացքում մոտավորապես մ.թ.ա. 2560 թ շրջանում։ Կառուցվել է, որպես եգիպտական չորրորդ հարստության փարավոն Խուֆույի (հունականացված տարբերակը՝ Χεωψ, Քեոփս)։

    Եգիպտական բուրգերը գտնվում են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից հարավ: Ամենամեծը` Քեոփս փարավոնի բուրգն է: Նրանից ընդամենը երկու մետրով ցածր է Քեփրենի բուրգը:

    Քեոփս թագավորին լեռան մեծությամբ դամբարանը չի բավարարել, և նա հրամայել է դամբարանի կողքին կանգնեցնել ամբողջական ժայռակտորից կերտած ` մարդու դեմքով, առյուծի մարմնով մի պահապան, որը կոչվում է Սֆինքս: Սֆինքսը մարդկանց վախ էր ներշնչում, և նրան անվանում էին սարսափի հայր:

    Ըստ արաբական առածի «Երկրի վրա ամեն ինչ վախենում է ժամանակից, բայց ժամանակը վախենում է բուրգերից»:

    ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՈՎՔԵՐ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ _ՄԱՍ 2-ՐԴ

    Միջնադարյան սքոլաստիկայի հանրահռչակ ներկայացուցիչներից մեկը` լեգենդար աստվածաբան Անսելմ Քենթրբերացին փորձում էր Աստծո գոյությունը ապացուցել` հիմնվելով այն փաստարկի վրա, որ եթե Աստված գոյություն չունենար, ապա անհնարին կլիներ բարձրյալի վերաբերյալ պատկերացումը մարդկանց բանականության մեջ: Շամբալայի առասպելին հավատացող շատ եվրոպացիներ երբեմն ապավինում են հենց այս հնամենի փաստարկման համակարգին եւ համարում են, որ չէր կարող այդքան աղմուկ լինել մի բանի շուրջ, որն իրականում գոյություն չունի:

    Իսկ առասպելները միշտ նոր առասպելներ են ծնել մարդկանց ուղեղներում:

    Ասիական խորհրդավոր Շամբալան, Պլատոնի երկխոսություններում նկարագրված Ատլանտիդայի պես, բազմաթիվ հակասական բանավեճեր է ստեղծել թե՛ գիտնականների, թե՛ սովորական հետաքրքրասերների շրջանում. 15-16-րդ դարերում Շամբալան փորձում էին գտնել բուդդայական ուխտավորները, ճիզվիտ միսիոներները եւ չին փիլիսոփաները: Առասպելական ու կախարդական այդ երկիրը որոնում էին Հիմալայներում, խորհրդավոր Տիբեթում, Աֆղանստանում: 20-րդ դարի սկզբներին Շամբալայի որոնողական աշխատանքներով զբաղվում էին տարբեր երկրներից ժամանած գիտական արշավախմբեր, որոնցից ամենահայտնին, թերեւս, Նիկոլայ Ռերիխի արշավախումբն էր (վերջինս հատկապես զբաղվել է Արեւելքի մշակութային ժառանգության ուսումնասիրությամբ եւ Շամբալային անդրադարձել է իր ծավալուն աշխատության` «Ագնի Յոգայի» մեջ): Այս թեման հատկապես սիրում էին թեոսոֆները (նրանք, որպես կանոն, բարձրագույն արժեք էին համարում Արեւելքի իմաստնությունները` թերագնահատելով արեւմտյան քրիստոնեական արժեհամակարգը), որոնցից ամենակարկառուններից մեկըՙ Ելենա Բլավատսկայան նույնիսկ գրում էր սրբազան Շամբալայում ապրող հինգ գերինտելեկտուալ մարդկային ռասաների մասին: Նույնիսկ սովետական ՆԿՎԴ-ն ու նացիստական Գերմանիայի հատուկ ծառայությունների (Գերմանիայում նույնիսկ ստեղծվեց «Անարբե» («նախնիների ժառանգություն») ինստիուտը, որ զբաղվում էր արիական ռասայի արեւելյան արմատների որոնման աշխատանքներով) կողմից Տիբեթ էին գործուղվում գաղտնի արշավախմբեր, եւ այդ ծրագրերի իրագործման համար լուրջ պետական միջոցներ էին հատկացվում, Շամբալան դարձել էր Հիտլերի ու Ստալինի մրցակցության յուրահատուկ կռվախնձոր: Նույն Ն. Ռերիխը, ով տարիներ շարունակ զբաղվել է Շամբալա երեւույթի ուսումնասիրությամբ, 20-րդ դարասկզբին գրում է, որ Արեւմուտքում չկա մի աշխատություն` նվիրված Ասիայի անկյունաքարային համարվող այս հասկացությանը: Այն ժամանակից ի վեր աշխարհում այս թեմայի շուրջ բազմաթիվ գրքեր եւ գիտական հոդվածներ են տպագրվել, սակայն առասպելական Շամբալան այդպես էլ ծածկված է մնում խորհրդավոր շղարշով: Բազմաթիվ ճանապարհորդներին ու գիտական արշավախմբերին այդպես էլ չհաջողվեց գտնել հավաստի վկայություններ այն մասին, որ անցյալում գոյություն է ունեցել սրբազան Շամբալան: Շամբալայի առասպելն առավել գրավիչ էր դառնում հատկապես մի յուրահատուկ խթանիչ գաղափարի շնորհիվ, ըստ որիՙ Մեսիան դուրս էր գալու հենց այդ կախարդական երկրից:

    ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՈՎՔԵՐ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ _ՄԱՍ 3-ՐԴ

    Պարզվում է, Երկրիիիիից շաաաաաաաաաաառ հեռւ կա մի մոլորակ, որ հայտնաբերել են, եւ դա ճիշտ լուր է, այն պաշտոնական հաստատվել է: Այդ մոլորակը մեր երկրից 2 անագամ մեծ է, եւ հավանաբար այնտեղ նույնպես կա կյանք, որոնք շատ ավելի զարգացած են մեզանից: Ներկայիս Հրթիռներով այնտեղ կհասնեք մոտ 300 տարում: Հրթիռը հնարավոր է հասնի, բայց մարդիկ...Տիեզերք... 2 փաստ, 1 վարկած - տիեզերք, հետաքրքիր Տիեզերք... 2 փաստ, 1 վարկած - տիեզերք, հետաքրքիր

     

    Եթե ստեղծվի շաաաաաաաաաաատ արագ, ներկայիս հրթիռներից շատ մեեեեեեծ արագություն  ունեցող հրթիռ, ենթադրենք լույսի արագությամբ, ապա դուք եթե դրանով թռչեք տիեզերք, ձեր համար կանցնի 1 ժամ, սակայն երկրում բազմաթիիիիիիիիիիվ տարիներ, իսկ դուք փոփոխության չեք ենթարկվի, դա հաստատվում է ֆիզիկական բանաձեւերի միջոցով: 

     

    Սա ես եմ մտածելՏիեզերք... 2 փաստ, 1 վարկած - տիեզերք, հետաքրքիր ... Պարտադիր չի որեւէ երկրում լինի թթվածին, որպեսզի այնտեղ կյանք լինի, հնարավոր է այդ մոլորակում կան այնպիսինները, ովքեր կարողանում են ապրել առանց թթվածնի: Պատկերացրեք մեր երկրում թթվածին չկա, մարդիկ, կենդանիները,բույսերը.... կվերանան, բայց օրինակ սովորական պլասմասը կմնա առանց թթվածնի, ուրեմն հնարավոր է կան այնպիսինները, ովքեր խոսում են, մտածում, բայց այլ ձեւ ապրում, առանց թթվածնի.....

     

     

    ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ,  այնքան զարմանալի բաներ կան, հուսանք մի օր կստանանք այդ ամենի պատասխանները...Տիեզերք... 2 փաստ, 1 վարկած - տիեզերք, հետաքրքիր

    ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՈՎՔԵՐ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ _ՄԱՍ 4-ՐԴ

    1908 թվականի ամռանը Ռուսաստանի Պոդկամեննոյ Տունգուսկայի շրջանում տեղի ունեցած անսովոր երեւույթի  մասին մինչ օրս առեղծվածներ են պտտվում ։ Այդ օրվանից մի ամբողջ հարյուրամյակ է անցել, սակայն  հանելուկային  դեպքի հանդեպ հետաքրքրությունը չի մարում։Դա տեղի ունեցավ հունիսի 30-ին, առավոտյան ժամը 7-ին։ Տեղաբնակները մոտ 30 վայրկյան հնարավորություն ունեցան դիտելու վառ ու շլացուցիչ երկնաքարի անկումը, որը սակայն Երկրին չբախվեց, այլ մակերևությից մի քանի կմ բարձրության վրա պայթվեց: Սակայն մինչ օրս մարդկությունը չի կարողանում բացահայտել, թե ի՞նչպես և ի՞նչ ուժի շնորհիվ է, որ այն մինչ Երկրի մակերևույթին հասնելը վերացել է: Աշխատե՞լ է Երկրի ինքնապաշտպանական համակարգը` որին մենք անտեղյակ ենք, թ՞ե այն վերացվել է մարդկության` ավելի ստույգ մարդու կողմից: Այս հարցերը դեռևս մեզ համար մնում է հանելուկային:

    Աստղաքարը կարելի էր դիտել 800 կմ հեռավորությունից։ Այն իր ետեւից հզոր փոշու հետք էր թողում, որը պահպանվեց մի քանի ժամ։ Լուսային երեւույթներին հաջորդեց հզորագույն պայթյունը, որը լսվեց 100-ավոր կիլոմետրերի վրա։ Շատ բնակավայրերում հողը ցնցվում էր, քանդվում էին շինությունները, փշրվում էին պատուհանների ապակիները, պահարաններից ընկնում էին կենցաղային իրերը։ Մարդիկ եւ կենդանիները ցած էին ընկնում պայթյունի ալիքից։ Իրկուտսկի եւ Արեւմտյան Եվրոպայի սեյսմոգրաֆները սեյսմիկ հզոր ալիք գրանցեցին։

    Աշխարհը շոկի մեջ էր։ Ի՞նչ էր տեղի ունեցել։ Այլմոլորակայիննե՞րն էին հարձակվել։ Գալակտիկաների պատերա՞զմ էր սկսվել։ Բարեբախտաբար մարդկային զոհեր չեղան, եւ համեմատաբար մոտակայքում քոչող Էվենկները միայն թեթեւ վախեցել էին, բայց մի շարք բնակավայրերում քանդվել էին շինություններ, տայգայում հրդեհ էր սկսվել, զոհվել էին հազարավոր կենդանիներ։ Պայթյունի ուժի մասին կարելի է դատել հարվածային ալիքի ուժգնությունից, որն այնքան ուժեղ էր, որ ցնցումները գրանցվել էին երկրագնդի ամենահեռավոր անկյուններում։ Ավելի ուժ այդ դեպքի մասին դասախոսություններ, գրքեր ու վավերագրական ֆիլմեր նվիրվեցին։

    1975 թվականին գիտնական Գ.Ի. Պետրովը հայտնաբերեց, որ Տունգուսյան երկնային մարմինը բավականին փխրուն է եղել եւ Երկրի մակերեւույթի մոտ օդի խտությունը գերազանցել է ոչ ավելի քան 10 անգամ։  Մոտ 10 կմ բարձրության վրա մարմինը գազի էր վերածվել, ներծծվել մթնոլորտ, որով էլ բացատրվում էին Արեւմտյան Սիբիրի եւ Եվրոպայի անսովոր լուսավոր գիշերները` երկնային մարմնի պայթյունից անմիջապես հետո։ Ընկնելով Երկրի վրա հարվածային ալիքը տայգայում  ավերածություններ էր առաջացրել։ Բայց հարցը կարելի է ասել մնում էր բաց։ Իրականում ի՞նչ էր պատահել Տունգուսյան շրջանում։

    Փորձենք վերականգնել իրադարձությունների ժամանակագրությունը։ Աղետը տեղի էր ունեցել 1908 թվականի հունիսի 30-ին էվենկյան հեռավոր տայգայում, որտեղ նույնիսկ որսորդները հազվադեպ էին մտնում։ Ականատեսների վկայությամբ, պայթյունի պահին ”երկինքը ճեղքվել էր, եւ ամեն ինչ ցնցվեց”։ Նույնիսկ 100 կմ հեռավորության վրա մարդիկ սկսեցլ էին շոգել։ Այնպիսի տպավորություն էր, որ հագուստն այրվում է։ Մարդիկ տեսել էին, թե ինչպես է հսկա կրակե գունդը, որը հանկարծակի հայտնվել է հորիզոնում, անսպասելիորեն վերածվել է լուսարձակող սյան, որը վեր է ձգվել մոտ 20 կմ բարձրությամբ, եւ մի քանի վայրկյան անց անհետացել` իր ետեւից թողնելով միայն ծուխ, որի ցրվելուց հետո հսկայական ամպ  էձեւավորվել։

    Միջուկային պայթյունի վարկածը նույնպես իրեն չի արդարացնում։ Պայթյունը ավելի երկար էր , քան միջուկայինն է տեւում։
    Մինչ օրս բնության եւս մի երեւույթ մնում է անբացատրելի` բազմաթիվ հետաքրքրասերների դրդելով կրկին ու կրկին  վերադառնալ տայգայի գաղտնիքներին։ Հարկ է նշել, որ հազարավոր տեղաբնակների վկայություներով կազմվել է մոտ 50 տարբեր նկարագրություններ:

    Категория: ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ | Добавил: SMBO | Теги: Առեղծվածներ
    Просмотров: 1349 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/2
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]