1 Քեոփսի (Խուֆույի) մեծ բուրգ — եգիպտական ամենամեծ բուրգը։ Սկզբնական բարձրությունը կազմել է 146.6 մ (481 ոտնաչափ), այժմ քայքայման արդյունքում՝ 138.8 մ (455 ոտնաչափ)։ Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, դրանցից հնագույնն ու միակը, որ պահպանվել է մինչև մեր օրերը։ Կառուցվել է ավելի քան 20 տարվա ընթացքում մոտավորապես մ.թ.ա. 2560 թ շրջանում։ Կառուցվել է, որպես եգիպտական չորրորդ հարստության փարավոն Խուֆույի (հունականացված տարբերակը՝ Χεωψ, Քեոփս)։ Եգիպտական բուրգերը գտնվում են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից հարավ: Ամենամեծը` Քեոփս փարավոնի բուրգն է: Նրանից ընդամենը երկու մետրով ցածր է Քեփրենի բուրգը: Քեոփս թագավորին լեռան մեծությամբ դամբարանը չի բավարարել, և նա հրամայել է դամբարանի կողքին կանգնեցնել ամբողջական ժայռակտորից կերտած ` մարդու դեմքով, առյուծի մարմնով մի պահապան, որը կոչվում է Ս: Սֆինքսը մարդկանց վախ էր ներշնչում, և նրան անվանում էին սարսափի հայր: Ըստ արաբական առածի «Երկրի վրա ամեն ինչ վախենում է ժամանակից, բայց ժամանակը վախենում է բուրգերից»: 2 Ալեքսանդրիայի փարոս (Φάρος της Αλεξάνδρειας) — մ.թ.ա. III դարում կառուցված անտիկ աշխարհի ամենամեծ փարոսը, աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, որից ծագում է հայերենում «փարոս» բառը: Գտնվել է Նեղոս գետի գետաբերանում Փարոս կղզում (Ալեքսանդրիա քաղաքի մոտ): Կառույցը իրենից ներկայացնում էր եռահարկ աշտարակ: Բարձրությունը 120մ: Նրա գագաթի քարե կլոր սյունասրահում վառվում էր խարույկը`ճանապարհ ցույց տալով նավերին: Այն համարվում էր նաև դիտակետ, քանի որ նրանում տեղադրված հայելիների համակարգը թույլ էր տալիս աշտարակի բարձունքից հետևել ծովին և հայտնաբերել թշնամու նավերը: Այն կործանվեց մ.թ. 796 թ. երկրաշարժից: Հետագայում Եգիպտոս եկած արաբները փորձում էին վերականգնել այն: 14-րդ դարում փարոսի բարձրությունը կազմում էր 30 մ, իսկ 15-րդ դարում սուլթան Քայթ-բեյը դրա տեղը կանգնեցրեց ամրոց, որը մինչև այժմ էլ կանգուն է:3 Շամիրամի կախովի այգիներ — Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Այս այգիները գտնվել են Բաբելոն քաղաքում: Ըստ պատմական տեղեկությունների Նաբուգոդոնոսոր թագավորը այն կառուցել է իր սիրելի կնոջ` Մարաստանի թագուհու համար, որը շատ էր կարոտում իր երկրի կանաչ լեռներն ու անտառները: Ցանկանալով թեթևացնել հայրենիքի կարոտը Նաբուգոդոնոսոր թագավորը նվիրեց նրան մի ամբողջ օազիս, որը հիշեցնում էր Մարաստանի լեռներն իրենց հարուստ բուսականությամբ: Այս գեղեցիկ այգիները ավերվել են ջրհեղեղից: Առասպելը դրանք դարձրեց «Շամիրամի կախովի այգիներ»`վերագրելով դրանք Ասորեստանի կիսաառասպելական թագուհի Շամիրամին, որը թագավորել է Նաբուգոդոնոսոր արքայից շատ ավելի առաջ: Պարտեզները աճում էին միջնաբերդում և բարձրանում ամֆիթատրոնի ձևով` հարկ առ հարկ: Այն կործանվել է Ասորեստանի թագավոր Սենեքերիմի կողմից Ք.ա. 689 թ. ին: 4 Հռոդոսի կոթող — Հելիոս աստծո հսկայական արձանը Հռոդոս կղզու Հռոդոս քաղաքում, հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Մեր թվարկությունից առաջ 5-րդ դարում Հռոդոս կղզու վրա հարձակվեց Դեմետրիոսը, սակայն նա պարտություն կրեց: Ի հիշատակ այդ իրադարձության հռոդոսցիները կանգնեցրեցին մի արձան, որը անվանեցին Հռոդոսի կոթող: Դա 36 մ բարձրությամբ քանդակ էր: Արձանը պատկերում էր արևի աստված Հելիոսին, որին կղզու բնակիչները իրենց հովանավորն էին համարում: Ըստ առասպելի, աստվածները Հռոդոոս կղզին բարձրացրել են ծովի հատակից արևի աստված Հելիոսի խնդրանքով, այդ պատճառով էլ Հռոդոսը հնում անվանում էին Հելիոսի «սրբազան քաղաքը»: Արձանի գլուխը զարդարում էր ճառագայթահյուս թագը: Կոթողը կործանվել է մ.թ.ա. 222 թվին երկրաշարժից:
5 Մավզոլի դամբարանը - դամբարանը կերտվել է Հալիկառնասում (Հոնիայում, Փոքր Ասիայի հարավ- արևմուտք): Վերջինս Կարիա պետության մայրաքաղաքն էր:Այն մեծ զարգացման հասավ Մավզոլ թագավորի օրոք: Դամբարանը կառուցել է Արտեմիս թագուհին մ.թ.ա. 4-րդ դարում: Դամբարանը ուներ 77 մ երկարություն, 66 մ լայնություն և 50 մ բարձրություն: Ավերված դամբարանը վերջնականապես կործանվեց XV դարում թուրքերի կողմից:
6 Զևսի արձանը Օլիմպիայում – կառուցվել է 2400 տարի առաջ քանդակագործ Ֆիդիասի կողմից: Տաճարն ուներ 22 մ բարձրություն, 27 մ լայնություն և 64 մ երկարություն: Զևսի գլուխը զարդարում էր ձիթենու ճյուղերից հյուսված ոսկե պսակը` ի նշան ահեղ աստծու խաղաղասիրության: Գլուխը, կուրծքը, ձեռքերը, ուսերը փղոսկրից էին, թիկնոցն ու մազերը` ոսկուց: Կործանվել է մ.թ.ա. 5-րդ դարում երկրաշարժից (այլ աղբյյուրների համաձայն, այն այրվել է):
7 Արտեմիդայի տաճարը – կառուցվել է Հոնիայի Եփեսոս քաղաքում: Կառուցումը տևել է 120 տարի, ավարտվել է մ.թ.ա. 450 թվ.: Ունեցել է 240 մ տարածություն: Սյուների թիվը 127 էր, որոնցից յուրաքանչյուրն ուներ 18 մ բարձրություն: Տաճարն ուներ 133 մ բարձրություն, 69 մ լայնություն: Արտեմիդայի արձանն ուներ 15 մ բարձրություն: Մ.թ.ա. 356 թվ. տաճարը հրդեհեց Հերոստրատը` ցանկանալով հավերժացնել իր անունը: Նրա հանցագործությունը այնքան զայրացրեց հույներին, որ նրանք որոշեցին տաճարի հրդեհի մասին պատմելիս չհիշատակել նրա անունը: Սակայն Հերոստրատեսի անունն այնուամենայնիվ մտավ պատմության մեջ «Հերոստրատեսի փառք» դարձվածքով:
|