Каталог файлов
Главная » Файлы » ՀԵՏԱՔՐՔԻՐ ՖԱՅԼԵՐ,ՆՅՈՒԹԵՐ,ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
10.12.2011, 21:48 | |
Վերջին իրադարձությունների շուրջ բամբասելը համախմբում է մարդկանց և տալիս անձնական բարեկեցությունը զգալու հնարավորություն: Բժիշկ Քոլին Հիլլը կարծում է, որ բամբասանքները մարդու օրգանիզմում ակտիվացնում են սերոտոնին հորմոնը, նվազեցնում են սթրեսն ու անհանգստության զգացումը: Նրա կարծիքով, երբ մարդը խոսում է ուրիշների մասին, նրան այդ պահին հետաքրքրում է, թե ինչ կպատասխանի զրուցակիցը: «Մարդկանց միջև այդ պահին ստեղծված կապը նրան պարգևում է երջանկության զգացողություն»,-նշում է նա: Հոգեբաններն իրենց ուսումնասիրությունների արդյունքում եկել են եզրակացության, որ կանանց 85%-ը հաճույք է ստանում իմանալով մեկ այլ մարդու անձնական կյանքի մանրամասները: Իսկ նրանցից յուրաքանչյուր տասներորդը պատմում է այդ «գաղտնիքը» մեկ ուրիշին:
Հարվարդի համալսարանի գիտնականները կարծում են, թե բամբասանքներն օգնում են տեղեկություններ ստանալ մարդկանց վարքագծի և խառնվածքի մասին: Նրա խոսքերով, դա օգնում է մեզ պաշտպանվել անցանկալի մարդկանց հետ շփումից և գոյատևել մարդկային մեծ խմբերում, ինչպես նաև հասկանալ, թե վարքագծի որ տարբերակն է ընդունելի տվյալ սոցիալական խմբում:
Ինչպես հայտնում են մասնագետները, իգական սեռի ներկայացուցիչները կարողանում են «գաղտնի» պահել տեղեկությունը երկու օրից ոչ ավելի: Տարբեր տարիքի 3000 կանանց շրջանում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանայք դա կարողանում են անել, միջին հաշվարկներով, ընդամենը 47 ժամ: | |
Просмотров: 535 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |