Ինչպե՞ս է սկսվում Երբեմն քնելը բավականին բարդ գործ է դառնում. անկողնում պառկած՝ մենք ծրագրում ենք հաջորդ օրվաանելիքները, վերհիշում և վերլուծում ընտանեկան վիճաբանությունները, մտածում ղեկավարի հետ խոսակցությանմասին, մի խոսքով անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր ուղեղն անդուլ աշխատի ու չհանգստանա:Դրա հետևանքով սկսում ենք կողքից կողք շրջվել: Լարվածությունը թույլ չի տալիս, որպեսզի ուղեղը և մարմինըհանգստանան՝ առաջացնելով անքնություն: Երեկոյան անհրաժեշտ է մոռանալ բոլոր տագնապալի մտքերն ուհոգսերը, մտածել միայն հաճելի ու գեղեցիկ բաների մասին:Նյարդայինից բացի՝ հանգիստ քնելուն խանգարում է նաև մկանային լարվածությունը. եթե մշտական նստած դիրքիցցավում են ձեր մկանները, ավտոմեքենա երկար վարելուց «բռնվել է» մեջքը, եթե մկանները ձգված եմ կամգոտկատեղն է ցավում, հանգիստ քուն մի սպասեք: Անքնության պատճառ կարող են լինել նաև գլխացավը,ատամացավը կամ այլ տեսակի ցավերը:Մենք շատ ենք օգտագործում խթանող ըմպելիքներ, և զարմանալի չէ, որ մեր քնի որակը դրանից տուժում է:
|