Քնի որակի վրա վատ են անդրադառնում հեռուստացույցն ու համակարգիչը: Վառ կետերի առկայծումն ու շարժունպատկերներն արդեն իսկ շատ են ծանրաբեռնում ուղեղը, իսկ բացասական լրատվությունն էլ լրացուցիչ բեռ էդառնում:Որքան էլ տարօրինակ է՝ քունը խանգարում է փոքր ծանրաբեռնվածությունը, այսինքն ի տարբերություն ուղեղի՝մարմինը դեռ չի հոգնել, նրա հյուսվածքները դեռ չեն ծախսել էներգիայի ամբողջ պաշարը: Դուք քիչ եք շարժվում, այդպատճառով էլ մարմինը բավականաչափ չի ծանրաբեռնվում: Հանգստյան օրերին երբեմն քնել չեք կարողանումծուլությունից և ռեժիմից խախտումից. ուշ արթնանալով՝ դուք խախտում եք ձեր կենսաբանական ժամացույցը,մարմինը չի հոգնում, ու «քուն» հրամանը չի աշխատում: Ինչպե՞ս ազատվել Անքնություն առաջացնող գործոնները վերացնելուց բացի անհրաժեշտ է նաև դիմել որոշ խորամանկությունների,հոգեբանական և ժողովրդական հնարքների:Նախևառաջ արյունը թթվածնով հագեցնելու նպատակով մարմնի համար ապահովեք մի փոքրծանրաբեռնվածություն, իսկ ուղեղի համար՝ հանգիստ. քնելուց առաջ կարճատև զբոսանքի դուրս եկեք՝ գնացեքխանութ (ցանկալի է՝ տանից հեռու), զբոսնեք ձեր շան հետ կամ հանդիպեք ընկերներին: Դա ձեզ կտա մտածելու,լիցքաթափվելու և հանգիստ քնելու հնարավորություն:
|