Եթե զբոսանքն անհնար է՝ քնելուց մեկ ժամ առաջ տաք եղանակին բացեք պատուհանը, սառը եղանակին՝ օդանցքը:Ձգտեք, որ ննջարանում պահպանվի 18-20 աստիճանը: Ամռան տապին այդ ջերմաստիճանը հնարավոր է ապահովելօդորակիչի միջոցով: 18-20 աստիճանը կատարյալ ջերմաստիճան է քնելու համար: Հրաշալի կլինի, եթե միացնեքօդորակիչի խոնավացուցիչը, իսկ եթե չկա՝ մի քանի սրբիչ թրջեք և կախեք ննջարանում: Պարբերական անքնությամբտառապողների համար լիցքաթափող ու հանգստացնող ազդեցություն ունեն տան համար նախատեսվածշատրվանիկները, որոնցից ծխանման գոլորշի է բարձրանում և ջրի խշշոց լսվում: Կարելի է նաև նվագարկիչըմիացնել և լսել ալիքների կամ անձրևի ձայնը:Քնից առաջ կարելի է գիրք կարդալ կամ ֆիլմ նայել՝ մելոդրամա, թեթև կատակերգություն, մի խոսքով՝ այնպիսիբաներ, որոնք չեն գրգռում ուղեղը: Չարժե մոռանալ ժողովրդական ավանդական միջոցի մասին՝ քնելուց առաջ միբաժակ տաք կաթ՝ մեղրով, անանուխով կամ կիտրոնով թեյ:Անքնության դեմ պայքարում կարևոր է պահպանել խիստ ռեժիմը, նույնիսկ հանգստյան օրերին: Անքնությունիցհաճախ տառապում են նրանք, ովքեր պառկում են կեսգիշերին կամ նույնիսկ ավելի ուշ և ուշ են արթնանում:Պառկելու համար լավագույնը ժամը 22-23-ն է:
|