Արժե՞ դեղորայք խմել Իհարկե, անքնության դեմ կան դեղամիջոցներ, բայց դրանք բազմաթիվ կողմնակի ազդեցություններ ունեն և կարելի էընդունել միայն բժշկի նշանակումով, այն էլ՝ անքնության ծանր դեպքերում: Այդ դեղամիջոցները վտանգավոր են այնառումով, որ կախում են առաջանում, իսկ քնից արթնանալն ավելի ծանր է դառնում:Ավելի մեղմ ներգործություն ունի սեդատիվ հատկությամբ օժտված բույսերից պատրաստված դեղորայքը, օրինակկատվախոտի թուրմը, կարելի է օգտագործել նաև «Պերսեն» կամ «Նովո պասիտ» դեղամիջոցները:Մինչդեռ ոգելից խմիչքով լիցքաթափվել խորհուրդ չի տրվում: Իհարկե երեկոյան ըմպած մի բաժակ գինին կամ մի շիշգարեջուրը լիցքաթափող և քնաբեր ազդեցություն են թողնում, բայց նույնիսկ թեթև ոգելից խմիչքը կախում էառաջացնում: Այդ պատճառով ավելի լավ է ոգելից խմիչքն ըմպեք միայն տոն օրերին ու միջոցառումներին կամ էլառհասարակ հրաժարվեք դրանից:Անքնությունը տհաճ երևույթ է, բայց եթե անընդհատ չհիշեք դրա մասին և անկողնում պառկած չմտածեք՝ «Ահա,նորից չեմ կարողանա քնել», դուք ձեզ ավելի հանգիստ կզգաք և ավելի հեշտ կքնեք: Հիշեք՝ ինքներս ենք ծրագրում մերվարքագիծը:
|