Каталог файлов
Главная » Файлы » ՀԵՏԱՔՐՔԻՐ ՖԱՅԼԵՐ,ՆՅՈՒԹԵՐ,ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
Ծիծաղեք, ծիծաղը բարությամբ է վարակում
01.04.2012, 11:22 | |
Խորհրդային միությունում դպրոց հաճախածները կհիշեն այսպիսի մի ոտանավոր կար, որ երեխաներին սովորեցնում էին կրտսեր դասարաններում: ՙԼենին պապին էլ մանուկ է եղել, մեզ նման պստիկ ժիր ու սիրունիկ…՚ ու հետո սույն պստիկի մասին այնքան լավ բաներ, որ ակամա էլ մտածում էիր երեխաս այդպիսին լինի: Սա պետական հստակ քաղաքականություն էր: Հիմա, մեզանում անձի պաշտամունքը սահմանափակվում է ազատ եւ պատասխանատու լրատվամիջոցներով եւ Փառք Աստծո, բայց դատելով մեր այսօրվա քաղաքական դաշտի պստիկ Լենինների պահվածքից նրանք ոչ պստիկ են եղել, սիրունիկ ոչ էլ առավել եւս՝ ժիր: Այսօր ապրիլի մեկն է, գրողը տանի: Ողջ աշխարհ է այս օրը հումորին տրվում: Մարկ Տվենն է դեռ նկատել, որ ՙԱպրիլի 1-ն այն օրն է, երբ մենք հիշում ենք, թե ով ենք տարվա մնացած 364 օրերին՚: 2006 թվականից ապրիլի մեկը մտավ հայկական տոների մեջ՝ ՙԵրգիծանքի եւ հումորի օր՚ անունով: Մինչ օրս երգիծանքի ու հումորի վարպետները շնորհակալ են այն ժամանակվա կառավարիչներին այս տոնի համար: Այս տարի տոնի շրջանակներում ցուցահանդեսներ ու տարատեսակ միջոցառումներ կային ոչ միայն Երեւանում, այլ որ առավել ողջունելի է՝ մարզերում: Բայց չկար մի միջոցառում, որ որեւէ պաշտոնյա երեւար: Ու սա տխուր էր, շատ տխուր: Հասկացանք, որ անգամ ապրիլի մեկին ԵԱՀԿ առաքելությունը հումորի ժամանակ չուներ եւ պլանային դիտարկում անցկացրեց Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` ԼՂՀ Հադրութի շրջանի ուղղությամբ: Հասկացանք, որ միջազգային մակարդակներում էլ հումորը մոռացած հերթական հրետա կամ ռմբակոծությամբ էին զբաղված: Բայց միթե մեր փոքրիկ Հայաստանում չկար մի պաշտոնյա, որ իր ծանրումեծ ներկայությամբ պատվեր ՙԵրգիծանքի եւ հումորի օրվա՚ տրամաբանության մեջ որեւէ միջոցառում: Եղածը մի բան չէր, ախր: Եթե մեր փառապանծ որոշ օրենսդիրներ հաջողացնում են մենակ մի 4 հոգու տեղ քվեարկել, սա նշանակում է, որ նրանք աշխատանքից չեն վախենում: Եթե ԱԺ-ում օրինագծերը քննարկվում են գրեթե դատարկ դահլիճում, սա նշանակում է, որ մեր փառապանծ օրենսդիրները ԱԺ դահլիճից բացի այլ տեղեր գնալու սովորություն ունեն: Ուրեմն ցանկություն չկար ներկա լինել հումորի օրվա մեջ, լինելը մեկը բոլորից: Ափսոս, շատ ափսոս: Մի լավ խոսք կա. շատ կրկնված սուտը նմանվում է ճշմարտության: Մեր գործիչներն այնքան են իրենք իրենց ասել լսել, թե միակն են, հրաշք ես, հրաշափայլ ես ու անկրկնելի ես, որ սկսել են հավատալ դրան: Դա իհարկե վատ է առաջին հերթին իրենց, հետո մեր՝ պետության համար: Բայց որ իրականությունից այնքան են կտրվել, որ հումորի օրը նշել չեն կարող կամ չեն ուզում կամ ուզում են, բայց չեն կարող, արդեն վերջն է: Բայց հումորը սահմաններ, ազգություն, պաշտոն ու որեւէ այլ սահման կամ սահմանափակում չի ճանաչում: Ըստ նույն խորհրդային քարոզչության, նույն Լենինն է ասել՝ ՙծիծաղեք երեխաներ, ծիծաղը լավ է մարդուն՚: Ուրեմն եկեք ծիծաղենք: Գուցե վարակվեն: Ծիծաղը բարությամբ է վարակում: | |
Просмотров: 726 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0 | |