Понедельник, 16.09.2024, 22:27
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Каталог файлов

    Главная » Файлы » ԳՐՔԵՐ/ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Պարույր Սևակ - "Դ ՈՒ", "Անահիտ" / Paruyr Sevak - "Du", "Anahit"
    16.02.2012, 01:12
    Պարույր Սևակ - "Դ ՈՒ", "Անահիտ" / Paruyr Sevak - "Du", "Anahit"

    Դ ՈՒ


    Դ՛ու՝
    երկու տա՜ռ,
    Դ՛ու՝
    հասարա՜կ մի դերանուն,
    Եվ ընդամենն այդ քո երկու՛ հատիկ տառով
    Այս բովանդակ աշխարհին ես տեր անում...

    Դ՛ւ՝
    երկու տա՜ռ,
    Ու ես գարնան հողի նման
    Քո կենսատու ջերմությանն եմ ընտելնում...

    Դ՛ւ՝
    երկու տա՜ռ
    Եվ ահա ես
    Երջանկության համն եմ զգում իմ բերանում,
    Անջատումին ըմբերանւմ
    Եվ թերանում եվ կատարել հրամանը տառամանքի...

    Դ՛ու՝
    երկու տա՜ռ,
    Ու ես, անգի՛ն,
    Ինձանից ինքս վերանում՝
    Փոշիացած հերոսների
    Դասակին եմ ընկերանում...

    Դո՛ւ՝
    երկու տա՜ռ,
    Ու երբ հանկարծ
    Թողնւմ ես ինձ ու հեռանում՝
    Լքվաց տան պես ճեղք եմ տալիս,
    Ծեփըս թափում, անտերանում,
    Եվ կսկիծը, ցեցի նման,
    Բույն է դնում իմ սյունի մեջ,
    Ձեղւնի մեջ ու գերանում...

    Դ՛ու՝
    երկու տա՜ռ,
    Դ՛ու՝
    հասարա՜կ մի դերանուն...

    ~*~*~*~*~*~*~*~


    Անահիտ

    Դու օտա՞ր չես, չէ՞:
    Բայց ի՞մն էլ չես, հա՞…

    Դու՝ վաղընջական հինավուրց բագին՝
    Փակ շրթունքներով ու բաց աչքերով:
    Ես՝ մի հեթանոս՝ առայսօր ծպտյալ:

    Դու՝ հավերժաբուխ աղբյուր տասնակունք,
    Քո ամեն մատից՝ մի ակըն ցայտիչ:
    Իմ թաց աչքերի երկու ափերով՝
    Եղեգնիկներով իմ թարթիչների,
    Քո կամքից անկախ ըմպում եմ ես քեզ:

    Անշարժությունը քո պիրկ ոտների
    Դարձընում է ինձ մի խոյ օրուկված,
    Որ պտտվում է չորսբոլորքը քո
    Ողջ շառավիղով իր ոտնակապի:

    Նա արածում է այն, ինչ աճում է
    Իր ոտների տակ և քո շուրջբոլոր,
    Բայց որոճում է… միայն քե՜զ ու քե՜զ
    Ու բառաչում է… միայն քե՜զ համար:

    Քո ստինքները՝ պարսատիկի պես,
    Սպառնում են միշտ ջարդել գանգն իմ պիղծ,
    Երբ ասում եմ քեզ, որ դրանք հետո
    Կաղապար դարձան… սկիհի՜ համար:
    Թվում է, թե քո շրթունքներն փակ
    Ուր որ է պիտի բարկությամբ բացվեն,
    Երբ ասում եմ քեզ, որ հետագայում
    Քեզ գրկել տվին մի… թո՜ւխ մանուկի:

    բայց ամեն անգամ խաղաղվում ես դու,
    Երբ բաց աչքերիս երկու ափերով՝
    Եղեգնիկներով իմ թարթիչների,
    Քո կամքից անկախ ես ըմպում եմ քեզ:

    Եվ հասկանում եմ, որ ամեն անգամ,
    Երբ սկսվում է նո՜ր դարագլուխ,
    ջանում եմ մի կերպ խուսափել քեզնից,
    Իսկ դարագլխի ավարտի վրա՝
    Ինքնակամորեն քե՜զ վերադառնում:

    Անտեսանելի վերջի՜դ ժամանակ,
    Անտեսանելի սկզբի՜ս պահին
    Հանդիպում ենք մենք ու… տրվում իրար:
    Եվ չե՜ն տեսնում մեզ… չի տենսում նույնիսկ
    Ո՛չ պատվանդանըդ,
    Ո՛չ կոշկատակըս…

    Դու դիցուհի՞ ես:
    Բայց և ի՜մն ես դու…

    [/center]





    Категория: ԳՐՔԵՐ/ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Добавил: SMBO
    Просмотров: 2462 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]