Каталог файлов
Главная » Файлы » ՀՆԱՐՔՆԵՐ |
Ինչպես փոխել IP հասցեն և այցելել արգելափակված կայքեր
04.07.2012, 18:23 | |
Ինչպես գիտեք ինտերնետում գոյություն ունեն հազարավոր կայքեր, որոնք հասանելի են սահմանափակ թվով երկրներում: Որպես կանոն, արգելափակվում են այնպիսի կայքեր, որոնք տրամադրում են անվճար ծառայություններ կամ ուղղակի անիմաստ է դրանց հասանելիությունը այլ երկրներում: Օրինակ, այդպիսի կայքերից են Google Music, Pandora, Rdio, Spotify և այլն: Սակայն նշեմ, որ գոյություն ունի մի հետաքրքիր հավելում, որի տեղադրումից հետո հեշտությամբ կարելի է օգտվել արգելափակված կայքերից: «Stealthy» կոչվող հավելումը հնարավորություն է տալիս շատ արագ փոխել IP հասցեն: Հավելումը ավտոմատ կերպով ընտրում է տվյալ տարածաշրջանի համար առավել արագ IP հասցե: Հավելումը տեղադրելուց հետո բացում ենք կարգավորումների էջը: Այստեղ մենք կտեսնենք IP հասցեն փոխելու 3 տարբերակ. USA — այս տարբերակը փոխում է ձեր IP հասցեն ամերիկյան IP հասցեով, որը թույլ է տալիս օգտվել մի շարք անհասանելի կայքերից ( Google Music, Pandora, Rdio, Spotify ) custom — այս տարբերակը թույլ է տալիս ընտրել IP հասցեն ըստ ցանկության: Բացի այս 3 տարբերակները, կարգավորումներում Դուք կարող եք ընտրել այն կայքերը, որոնք չեք կարողանա մուտք գործել ձեր բրաուզերի միջոցով: Վերջում միայն ավելացնեմ, որ այս հավելումը օգտագործեք միայն անրաժեշտության դեպքում: Ներբեռնել Google Chrome-ի համար | |
Просмотров: 1064 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |