Նիկոլաս Քեյջը ադիբուդի է վաճառել լոսանջելեսյան թատրոնում:
Բերդ Փիթը El Pollo Loco ռեստորանի մոտ հավի ճտի հագուստով բուկլետներ է բաժանել, ապա բարմեն, վաճառող, մատուցող, վարորդ և նույնիսկ բեռնակիր է աշխատել:
Բոն Ջովին Նյու Յորքում տոնակատարությունների համար դեկորացիաներ է պատրաստել:
Ջենիֆեր Լոպեսը դպրոցն ավարտելուց հետո իրավաբանական ծառայությունում օգնական է աշխատել:
Մեթյու Մակկոնախին Ավստրալիայում ուսանողության տարիներին սպասք է լվացել ու մաքրել հավաբուն:
Ջենիֆեր Էնիսթոնը առաքիչ, հավաքարար և մատուցող է աշխատել:
Ջուլիա Ռոբերթսը պաղպաղակ է լցրել, ապա աշխատել կոշիկի խանութում և Մաքդոնալդսում:
Թոմ Քրուզը միջանցքավար ու առաքիչ է եղել հյուրանոցում:
Հյու Ջեքմանը ծաղրածու է եղել և մեկ շոուի համար վաստակել 50 դոլար:
Ռենե Զելվեգերը ուսանողության տարիներին աշխատել է մատուցող ստրիպտիզ բարում:
Ջոնի Դեպը գրիչներ է վաճառել հեռախոսով:
Ումա Թուրմանը 15 տարեկանում հեռացել է ծնողներից փախել է Ամերիկա և պիցերիայում աման լվացող աշխատել:
Պամելա Անդերսենը ֆիթնեսի մարզիչ է աշխատել:
Միք Ջագերը պաղպաղակ է վաճառել:
Վուպի Վոլբերգն աշխատել է քարհատ, գիշերային պահակ և նույնիսկ դիմահարդար` դիահերձարանում:
Դենի դե Վիտոն իրենց սեփական լվացքատանը հավաքարար է աշխատել, ապա վարսավիր ու կոսմետոլոգ:
Քվենթին Տարանտինոն պոռնոթատրոնում տոմս է վաճառել:
Գվեն Սթեֆանին կաթի խանութում հավաքարար է եղել:
Ռոդ Ստյուարդը` գերեզմանոցում` հողափոր:
Բեյոնսեն իր մորը պատկանող վարսավիրանոցի հատակն էր մաքրում:
Բիլլ Մյուրեյը փողոցում բոված շագանակ էր վաճառում:
Ժան Ռենոն բեմի բանվոր էր:
Ջաստին Հոֆմանը ուսանողության տարիներին ռեստորանում աման էր լվանում:
Ալեն Դելոնը դիպլոմակիր մսագործ է: