Каталог файлов
Главная » Файлы » ՀԵՏԱՔՐՔԻՐ ՖԱՅԼԵՐ,ՆՅՈՒԹԵՐ,ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
ԻՆՉՆ Է ՆՊԱՍՏՈՒՄ ՆԻՀԱՐԵԼՈՒՆ
10.09.2011, 19:13 | |
Գիտնականները հաստատում են, որ գինու չափավոր օգտագործումը կարող է նպաստել ավելորդ քաշի անկմանը: Դրա համար անհրաժեշտ է խմել օրական մեկ բաժակ գինի, հաղորդում է Meddaily-ն: Մասնագետները նշում են, որ նախկինում գոյություն ունեցող մոտեցումը ավելորդ քաշի ու ալկոհոլի փոխկապակցվածության վերաբերյալ սխալ էր: Մինչև վերջերս համարվում էր, որ անգամ չափավոր քանակով ալկոհոլի օգտագործումը կարող է նպաստել գիրանալուն, սակայն վերջին հետազոտություններով ապացուցվել է, որ խմիչքի չափավոր օգտագործումը ունի հակառակ ազդեցությունը: Ավելին, օրվա ընթացքում մեկ բաժակ գինու օգտագործումը նվազեցնում է այնպիսի հիվանդությունների զարգացման հավանականությունն, ինչպիսին են դիաբետը, սիրտ-անոթային համակարգի մի շարք հիվանդություններ և այլն: Գիտնականները նշում են, սակայն, որ խոսքը միայն գինու մասին է: Գարեջրի մեծ քանակությամբ օգտագործումը, որի կալորիականությունը անհամեմատ ավելի բարձր է, կարող է քաշի ավելացման պատճառ դառնալ: | |
Просмотров: 561 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |