Каталог файлов
Главная » Файлы » ՀԵՏԱՔՐՔԻՐ ՖԱՅԼԵՐ,ՆՅՈՒԹԵՐ,ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
25.01.2013, 00:34 | |
1. Մարմնի այն մասում, որտեղ պետք է դաջվածք արվի, թարմ սպիներ, քերծվածքներ, պզուկներ ու կապտուկներ պետք է չլինեն։ 2. Դաջվածք անելու նախօրյակին խորհուրդ է տրվում չչարաշահել սպիրտային խմիչքը՝ ուժեղ արյունահոսությունից խուսափելու համար, որը զգալիորեն կխանգարի հարթ ու խիտ պատկեր ստանալուն։ Դաջվածք անելու օրն էլ ցանկալի չէ թունդ սուրճ ու էներգետիկ ըմպելիքներ օգտագործել։ Սեանիսց առաջ ցանկալի է լավ քնել։ 3. Դաջվածքը միշտ էլ սթրես է օրգանիզմի համար, այդ պատճառով էլ ամենեւին ցանկալի չէ այն անել վատ ինքնազգացողության ժամանակ ու սոված փորին. ցավը, ուժասպառ ու նյարդային վիճակը կուժեղացնեն տհաճ զգացողությունները սենասի ամբողջ ընթացքում։ Իսկ կանանց խորհուրդ չի տրվում դաջվածք անել մենստրուացիայի օրերին։ 4. Դաջվածք չարժե անել հանգստի մեկնելուց առաջ։ Դաջվածքի տարածքում վնասված մաշկի լավանալու ընթացքը բացառում է լողանալն ու արեւի տակ երկար մնալը։ 5.Չարժե մոռանալ անձնական հիգիենայի մասին, հատկապես, եթե դաջվածքը պետք է արվի մարմնի ինտիմ հատվածներում ու ոտքի թաթերին։ Վարպետը պետք է հաճույքով աշխատի ձեր մարմնի հետ, քանի որ նա զարդարում է այն։ | |
Просмотров: 600 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |