Каталог файлов
ԻՍԿ, ԴՈՒՔ ԳԻՏԵՔ ՈՐ...
| 10.09.2011, 20:02 |
| - Եգիպտական թագուհիներից ամենահայտնի Կլեոպատրան օգտագործել է վառ կարմիր գույն ունեցող փոշիացված բզեզներից խարնուրդ, որպեսզի շրթունքներին տար գայթակղող կարմիր երանգ:
- Շրթներկը ձեռք բերեց շատ մեծ ճանաչություն XVI դարում ի շնորհիվ Անգլիայի թագուհու Ելիզաբեթի և նրա պալատականների, որոնք ներկում եին իրենց շրթունքները մեղրամոմի և սնդիկի կարմիր սուլֆիդի խարնուրդով :
- Շրթունքների ծավալը մեծացնող առաջին շրթներկը հայտնվել է 1915 թվականին:
- Իր ամբողջ կյանքի ընթացքում կինը մոտավորապես ուտում է 2-3 կգ շրթներկ: Զարմանալի չէ, որ սնվելուց հետո, միշտ հարկ է լինում մի փոքր թարմացնել դիմահարդարումը:
- Արաբական աշխարհի ծաղկման շրջանում Անդալոզիայից մավրիտանական բժիշկ- քիմիկոս Աբու ալյ-Կասիմ ալյ-Զախրավին (Աբուլյկասիսը) ստեղծեծ կոշտ շրթներկ, որը պատրաստվում էր շրջանակների մեջ և պարունակում էր անուշահոտ հավելումներ: Այս շրթներկի պատրաստման բաղադրատոմսը նա գրանցեց իր հայտնի բժշկական հանրագիտարանում` «Ալյ-Թասրիֆում»:
- Բրիտանական պառլամենտը 1770 թվականին ընդունեց օրենք, որին համաձայն` շրթներկ օգտագործող կնոջը պետք է դատել կախարդանքով զբաղվելու մեղադրանքով:
- Հայտնի ոճաբան և բազմաթիվ «աստղերի» դիմահարդարման հեղինակ Մաքս Ֆակտորը 1930 թվականին հնարեց շրթունքների փայլը:
- Շրթներկի պահանջարքն ու հայտնիությունը էլ ավելի աճեց Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում, և շրթունքները ներկելը դարձավ բազմաթիվ կանանց համար սովորական գործողություն, իսկ դրա համար շնորհակալություն պետք է հայտնել միմիայն կինոմատոգրաֆիային:
- Առաջին անգամ աշխարհում դիմացկուն և չմաքրվող շրթներկը 1950 թվականին ստեղծեց ամերիկացի քիմիկոս Հեյզլ Բիշոպը, այդ ժամանակներից ի վեր կարելի է համբուրվել` չանհանգստանալով դիմահարդարման պահպանման համար:
|
|
Категория: ՀԵՏԱՔՐՔԻՐ ՖԱՅԼԵՐ,ՆՅՈՒԹԵՐ,ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Добавил: SMBO
|
Просмотров: 596 | Загрузок: 0
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]