Четверг, 25.04.2024, 00:40
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Каталог файлов

    Главная » Файлы » ԿՐԻՄԻՆԱԼ

    ԳՈՂԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ
    10.09.2012, 08:16

    Картинка 9 из 38869

    Ռուսաստանում հերթական արյունոտ պատերազմն է` պատերազմ «օրենքով գողերի» միջեւ, եւ հաղթողը գրավելու է «կայսեր» գահն ու վերահսկելու է «ռուսական մաֆիան» ամբողջ աշխարհում:

    Առաջին «գողական պատերազմը» սկսվեց Հայրենական մեծ պատերազմից հետո, երբ զորակոչված «օրենքով գողերն» ու «հեղինակությունները» սկսեցին վերադառնալ ռազմաճակատից: Նրանցից ոմանք շքանշաններ ու մեդալներ էին ստացել, գողերից մեկը նույնիսկ Սովետական Միության հերոս էր: Հայտնվելով քաղաքացիական հասարակության մեջ` նրանք վերադարձան սովոր «արհեստին»: Սակայն ճամբարներում հին ընկերները նրանց հստակ պահանջներ էին ներկայացնում. եթե դու գող ես, բանակում չպիտի ծառայեիր, իսկ եթե ծառայել ես, ուրեմն «փչացել» ես եւ ըստ «հասկացությունների»` պետք է մեռնես: Ու ճամբարներում սկսվեց առաջին «գողական պատերազմը»:

    Երկրորդ «պատերազմը» Նիկիտա Խրուշչովի օրոք էր, 50-ական թվականներին:

    Սովետական իշխանությունը որոշել էր հանցագործներին «վերադաստիարակել» իրենց իսկ ձեռքով, օգտվելով նրանից, որ քրեական աշխարհի կանոններով «օրենքով գողը» կալանավայրում որոշակի աշխատանքներ կատարելու իրավունք չունի: Օրինակ, չի կարող զուգարան մաքրել: «Օրենքով գողերին» ու «հեղինակություններին» տեղափոխում էին հատուկ գոտի` «Սպիտակ կարապ» ճամբար, որտեղ չկար մեկը, ում կարելի էր ստիպել, որ սեւ աշխատանք կատարի, միայն գողերն ու պահնորդներն էին: Գողին այլ բան չէր մնում, քան մեկ այլ գողի ստիպել, որ, օրինակ, դուրս տանի «պառաշը»: Ու սկսեցին կոտորել իրար, ճամբարային խռովություններ բռնկվեցին: Նրանց գնդակահարում էին, ճզմում տանկերով:

    Երրորդ «գողական պատերազմի» առաջին համազարկերը հնչեցին 1991 թվականին, այն բանից հետո, երբ չեչենական քրեական ընկերակցության ներկայացուցիչները հայտարարելով, որ «երկիրն առանց այդ էլ կվերցնեն», հրաժարվեցին մասնակցել ՍՍՀՄ բաժանմանը (1988 թ. Դագոմիսում, այսպես կոչված` «հավաք» էր տեղի ունեցել, որտեղ գողերը բաժանել էին «պատասխանատվության գոտիները»):

    Հակամարտությունը սկզբում փոխհրաձգությունների մակարդակում էր, նաեւ կոռումպացված միլիցիոներների ու կոմիտեականների միջոցով նստացնում էին իրար: Հետո սլավոնական «հեղինակությունները» որոշեցին պատերազմ հայտարարել կովկասցիներին:

    Խնդիրը կովկասյան հանցախմբերի առաջնորդների կեցավայրը հայտնաբերելն էր, ինչը 1991-ի գարնանը *******-ին կարծես արդեն հաջողվել էր: Նշանակվեց օրը, երբ կովկասյան պարագլուխները, *******-ի ծրագրով, պիտի միանգամից ոչնչացվեին, սակայն լրատվամիջոցներում տեղեկատվության «պատահական» արտահոսք եղավ…

    1998 թվականի «գողական պատերազմում» նոր համազարկեր հնչեցին:

    Այս անգամ արյուն էր թափվում… դեֆոլտի պատճառով: Գողական գանձարկղի` «օբշակի» մեծ մասը, որը դրվել էր պետական արժեթղթերի մեջ, ակնթարթորեն արժեզրկվեց: Երբ ծագեց այս ճգնաժամը, Օդեսայում հրավիրված հավաքում գողերը պատրաստվում էին պատասխան պահանջել «օբշակը պահող» Հասան Ուսոյանից` Դեդ Խասանից: Բայց դեռ հավաքը չէր սկսվել, երբ հայտնվեցին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուկրաինական ստորաբաժանման մարտիկները…

    Կես տարի անց Մոսկվայի Օղակաձեւ ավտոճանապարհի խորտկարաններից մեկում անհայտ անձինք սպանեցին վրացի «օրենքով գողին», ով պատասխանատու էր Օդեսայի «հավաքի» կազմակերպման համար: Դեդ Խասանին տրվելիք հարցերը մոռացվեցին…

    Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն` երկրի տարածքում ներկայումս գործում են 200-300 սլավոնական ծագումով «օրենքով գողեր», իսկ այդ կաստայի անդամների ընդհանուր թիվն անցնում է երկու հազարից, որոնց գերակշիռ մասը վրացիներ են:

    Գողական բարքեր

    «Օրենքով գողերի» ինստիտուտը Ռուսաստանում սկսել է կազմավորվել դեռեւս 1917 թ. հեղափոխությունից առաջ:

    Նման մարդիկ այդ ժամանակ իրենց կոչում էին շրջմոլիկներ կամ անտոհմ իվաններ: Հենց այդ ժամանակներում էլ, բոլշեւիկների իշխանության գալուց մի քիչ առաջ, ձեւավորվեց «գողական օրենսդրությունը», այսպես կոչված` «հասկացությունները»: Գողը չպետք է ամուսնանար, սեփականություն ունենար, չպիտի ենթարկվեր ցանկացած պետական իշխանության, առավել եւս` համագործակցեր կալանավայրի վարչակազմի հետ: Գողը պիտի հետեւեր «օբշակի» համար միջոցներ հավաքելուն ու երբեք չհրաժարվեր գողական կոչումից:

    «Սպիտակ կարապում» խրուշչովյան շրջանի արնահեղություններից հետո գողերն իրենց որոշ «նվերներ» արեցին, օրինակ, թույլատրվեց ամուսնանալ, նաեւ` որոշակի սեփականություն ունենալ:

    Հարցի պատմությունն ուսումնասիրողների հավաստմամբ` գողական «օրենսդրությունը» ստեղծել է նշանավոր Ոսկեձեռիկ Մանյան: Ի դեպ, նրա գաղափարն է նաեւ գողական ընդհանուր գանձարկղի` «օբշակի» ստեղծումը, որտեղ հավաքված գումարներով փաստաբաններ էին վարձում, օգնում կալանավայրում հայտնվածներին, անհրաժեշտության դեպքում կաշառք տալիս եւ այլն:

    Արդեն այն ժամանակ գանձարկղում մեծ գումարներ էին հավաքվում: Հենց այդ «օբշակի» պատճառով էլ խժռեցին +++++-ին. հանձնեցին ոստիկանությանը, բանտում էլ չօգնեցին, ու նա մահացավ…

    Ներկայումս «գողական բուրգը» հիշեցնում է սովետական նոմենկլատուրայի կառուցվածքը: Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյին փոխարինում է գողական «հավաքը», որի որոշումները պարտադիր պետք է կատարվեն (երբեմն` մահվան սպառնալիքով): Ֆինանսների նախարարության ու կենտրոնական բանկի փոխարեն գողական «օբշակն» է: Բանակի փոխարեն` «հետեւակը», բանդիտական պարզաբանումների «շարքայինները»: ՊԱԿ-ի դերը կատարում են կոռումպացված պաշտոնյաները եւ ուժային կառույցների աշխատակիցները:

    Պատմաբան Ալեքսեյ Մուխինի կարծիքով` ՍՍՀՄ ՊԱԿ-ի աշխատակիցները 1980-ական թվականների կեսերին գողական աշխարհի ներկայացուցիչների հետ թույլատրված կապերի մեջ են մտել բոլոր գողական բանտերում` Վլադիմիրի, Տուլունի (Իրկուտսկ), «Սպիտակ կարապ» ճամբարում եւ այլն:

    Այդ գործողության արդյունքներն անհայտ են, սակայն նման շփումներից հետո պետանվտանգության կոմիտեն ԳՈՒԼԱԳ-ի արխիվներից առգրավել է գողերին վարկաբեկող փաստորեն բոլոր փաստաթղթերը եւ, ըստ երեւույթին, ստեղծել սեփական քարտարան:

    Արխիվային տվյալների համաձայն` դատապարտված «օրենքով գողերի» 70 տոկոսից ավելին այս կամ այն կերպ համագործակցել են իրավապահ մարմինների հետ: Այդ փաստաթղթերը հանցավոր միջավայրում հայտնվելով` կարող էին լուրջ վտանգ ներկայացնել նրանց համար, բայց դրանք իր տրամադրության տակ ունենալով` պետանվտանգության կոմիտեն կարող էր քրեական «հեղինակություններին» կառավարելու հնարավորություն ստանալ, եւ միայն լուրջ ցնցումներից հետո, որ ամենազոր կոմիտեն ապրեց 90-ականների սկզբին, հանցավոր աշխարհը կրկին անկառավարելի դարձավ:

    Մեկ այլ վարկածով` հանցաշխարհի վրա վերահսկողությունը վերականգնելու նպատակով են հատուկ ծառայությունները սանձազերծել երրորդ գողական պատերազմը:

    Категория: ԿՐԻՄԻՆԱԼ | Добавил: SMBO | Теги: կրիմինալ
    Просмотров: 1104 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]