. «օրենքով գողերը» նախատեսում են Հայաստանում հավաք կազմակերպել եւ որոշել «Հայաստանի գող կարգելու» հարցը: «Իրավապահ համակարգի աղբյուրները հաստատում են, որ նման հավաք իրոք նախատեսված է եղել: Սակայն ՀՀ ղեկավարության հրահանգով իրավապահները կանխարգելիչ միջոցառումենր են իրականացրել, որ «օրենքով գողերը» հրաժարվեն իրենց մտադրությունից, առնվազն հետաձգելով հավաքը: Այս նպատակով, իրավապահներին հրահանգվել ինչ-որ մեղադանքներով, ասենք` ապօրինի զենք-զինամթերք կամ թմրանյութ պահելու համար, ձերբակալել հավաքի հայաստանյան կազմակերպիչներին: Այս օրերին հաճախակի են լուրեր ստացվում այս կամ այն քրեական հեղինակության ձերբակալության մասին, որոնց հիմանականում ձեւական մեղադրանքներ են առաջադրվում` նրանց կարճատեւ փակի տակ պահելու համար: Իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները փաստում են, որ ՀՀ ղեկավարության`«օրենքով գողերի» հավաքը հետաձգելու որոշումը քաղաքական դրդապատճառներով է պայմանավորված` իշխանությունը չի ուզում ընդդիմությանը եւս մեկ լրացուցիչ խաղաքարտ տալ: Առավել եւս քրեական աշխարհի հիմանական հովանավորները պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում, այդ թվում նաեւ ՀՀ ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համակարգերում»