Четверг, 25.04.2024, 22:51
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Каталог файлов

    Главная » Файлы » ՍՊՈՐՏ

    Արմեն Նազարյան. Տա Աստված չեմպիոն դառնամ Լոնդոնում՝ Բուլղարիայի ու Հայաստանի դրոշները վերցնելու եմ ու վազեմ գորգի վրա
    03.03.2012, 15:09


    Բուլղարիայի սպորտային հասարակությունը հիացմունքով ծանուցեց, որ ակտիվ սպորտ է վերադառնում Արմեն Նազարյանը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնն ու բրոնզե մեդալակիրը պատրաստվում է 5-րդ անգամ մասնակցել Օլիմպիական խաղերին: Արմեն Նազարյանի երազանքն է Լոնդոնում չեմպիոն հռչակվելուց հետո գորգում ծածանել Բուլղարիայի եւ Հայաստանի դրոշները: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Արմեն Նազարյանի հետ:

    Արմեն ինչքա՞ն ժամանակ է, որ հեռացել էիր սպորտից:

    Ես ակտիվ սպորտից երբեք չեմ հեռացել: Շաբաթական մեկ անգամ, կամ ամսական 2-3 անգամ միշտ էլ հաճախել եմ մարզադահլիճ ու մարզվել: Պարզապես, վեջին երկու-երեք տարիների ընթացքում մրցաշարերի չեմ մասնակցել: Հիմա արդեն նպատակ ունեմ նախ` նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիր, հետո էլ մասնակցել այդ խաղերին:

    Ո՞ր քաշային կարգում ես պատրաստվում հանդես գալ: Անձնական քաշի խնդիր կա՞, թե՞ ոչ:

    Անձնական քաշս արդեն գցել եմ 15 կիլոգրամով, կգցեմ եւս տասը կիլոգրամ: Այդ դեպքում կդառնամ 65-66 կգ ու այս պահի դրությամբ հենց այդ քաշային կարգում եմ ցամկանում հանդես գալ: Բուլղարիան օլիմպիական ուղեգիր ունի 60 կգ քաշային կարգում, դրա համար ցանկանում եմ հանդես գալ հաջորդ քաշային կարգում: Քաշ գցելու համար հատուկ մեթոդիկա կա եւ ես հիմա հենց այդ մեթոդիկայով էլ առաջնորդվում եմ:

    Հունահռոմեական ոճի ըմբիշները դեռեւս ունեն վարկանիշային երեք մրցաշար: Ո՞ր մրցաշարին ես մասնակցելու:

    Առաջին մրցաշարը կայանալու է Սոֆիայում ապրիլի վերջին ու ես անպայման կմասնակցեմ: Բացի այդ, երբ էլ նվաճեմ ուղեգիրը՝ կմասնանակցեմ մյուսներին պրակտիկա ապահովելու համար: Ես աստիճանաբար բարելավում եմ մարզավիճակս: Պետք է բարելավեմ նաեւ դիմացկունությունս: Փորձն ու տեխնիկական պատրաստկանությունն էլ փառք Աստծո կա (ժպտում է): Միայն թե վնասվածք չլինի, մնացածը կկարգավորվի:

    Հիմա մարզվում ես անհատակա՞ն ծրագրով:

    Մարզումների մշակված ծրագիր կա, որով առաջնորդվում եմ, բացի այդ էլ մարզիչների հետ աշխատանքներ են կատարվում  վիճակս բարելավելու համար: Ինձ համար Օլիմպիական խաղերին մասնակցելը հերոսություն չէ: Ես գորգ եմ դուրս գալու միայն չեմպիոն դառնալու համար: Մյուս բոլոր արդյունքներն ինձ համար հաջողություն չեն: Ես Օլիմպիական խաղերի երկու ոսկե եւ մեկ բրոնզե մեդալ ունեմ, ինձ պետք է նվաճել եւս մեկ ոսկե մեդալ: Չեմպիոններին չեն մոռանում:

    Բուլղարիայում ինչպե՞ս ընդունեցին մեծ  սպորտ վերադառնալու քո որոշումը:

    Շատ մեծ ուրախությամբ: Թերթերն ու ամսագրերը, հեռուստատեսությունն անմիջապես արձագանքեցին: Ինչքան մարդ եմ ճանաչում ու չեմ էլ ճանաչում, բոլորը զանգում են ու հայտնում իրենց ուրախությունը: Բոլորն էլ իմ թիկունքին կանգնած են: Տա Աստված չեմպիոն դառնամ՝ Բուլղարիայի ու Հայաստանի դրոշները վերցնելու եմ ու վազեմ գորգի վրա, հետո կհամբուրեմ գորգն ու դուրս կգամ:

    Հայաստանի ըմբիշների հետ կապերը պահպանվո՞ւմ են:

    Իհարկե: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Ես մրցումներին լինում եմ ու բոլորին էլ տեսնում: Հայաստանի հավաքականն այս պահին օլիմպիական մեկ ուղեգիր ունի ու դա չի համապատասխանում մեր ըմբիշների հնարավորություններին: Այս մարզաձեւում Հայաստանը ուժեղ երկրներից մեկն է համարվում եւ  կարծում եմ առնվազն օլիմպիական հինգ ուղեգիր տղաները պետք է նվաճեց: Ինձ թվում է, որ Յուրի Պատիկեեւն ու Ռոման Ամոյանը այդ առումով խնդիրներ պետք է չունենան: Արթուր Ալեքսանյանն էլ կարող է ուղեգիր նվաճել: Մի խոսքով չթվարկեմ, բայց կան էլի մարզիկներ ովքեր ի զորու են հասնել հաջողության:

    Զրուցեց Խաչիկ Չախոյանը

    Категория: ՍՊՈՐՏ | Добавил: SMBO | Теги: Սպորտ
    Просмотров: 545 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]