Մայիս 06, 2012 | 21:07
Հին, բարի Tetris-ը սթրեսի հետեւանքները հաղթահարելու ինքնատիպ միջոց է: CNews-ի հաղորդմամբ, նման եզրակացության են հանգել օքսֆորդյան հոգեբանները, որոնք զբաղվել են Իրաքում եւ Աֆղանստանում ծառայած զինվորների ընկճախտը հաղթահարելու միջոցների հետազոտմամբ: Մերձավոր Արեւելքից վերադարձող զինվորների նվազագույնը 25 %-ը, ըստ վիճակագրության, տառապում են ընկճախտով, եւ Պենտագոնը մեծ գումարներ է հատկացնում այդ հարցը կարգավորելու համար: Պարզվում է, կարող է օգնել բոլորին քաջ հայտնի Tetris խաղը, որը յուրահատուկ կերպով լիցքաթափում է ուղեղը եւ խանգարում կենտրոնանալ վնասակար հիշողությունների վրա: Փորձի շրջանակում 60 կամավորների բռնության դաժան տեսարաններ պարունակող ֆիլմ են ցուցադրել, դիտումից կես ժամ անց խմբին երեք մասի են բաժանել. Առաջինն սկսել է Tetris խաղալ, երկրորդը մասնակցել է 10-րոպեանոց վիկտորինայի, երրորդը պարզապես նստել եւ ոչնչով չի զբաղվել: Հետո նրանց ուղարկել են տուն` խնդրելով շաբաթվա ընթացքում նկարագրել ֆիլմի մասին հիշողությունները: Պարզվել է, Tetrisխաղացած մարդիկ միջինը 2 միջադեպ են հիշել, այն դեպքում, երբ մյուսներինը 4-5 է եղել:
|