22:24 13:45 Ամերիկացի սեքսի մարզիչը 240 դոլարով կնստի սենյակի անկյունում և ճիշտ ցուցումներ կտա | |
![]() Նյու Յորքցի Էրիկ Ամարանթը շատ յուրօրինակ ծառայություն մատուցելու հայտարարություն է տարածել: 240 դոլարի դիմաց սեքսի մարզիչը պատրաստ է ներկա գտնվել սիրահար զույգի սեռական ակտին ու ճիշտ խորհուրդներ տալ, տեղեկացնում է gothamist.com կայքը:
Ամարանթի խոսքերով` հասարակության մեջ քիչ չեն մարդիկ, ովքեր անկողնում բազմաթիվ խնդիրների են բախվում, սակայն իրականում դրանք կարող են շատ պարզունակ պատճառներից բխել:
Էրիկը, ով իրեն սեքս մարզիչ է որակում, հատուկ առանձնասենյակ է վարձել, հոգալով է իր հաճախորդների հարմարավետ «շփումների» մասին:
«Կան մարդիկ, որ իսկապես չգիտեն, թե դա ինչպես է պետք անել, նրանք ամաչում են հարցնել իրենց հարազատներին կամ պարզապես վախենում են: Սեքս մարզչի պարտականությունն այն է, որ նստի մի անկյունում և ասի ինչն է սխալ և ինչը ճիշտ»,- ասել է Ամարանթը: | |
|
Всего комментариев: 0 | |