
10:12 Իրանցիները չեն ցանկանում ֆուտբոլ խաղալ հրեայի հետ![]() | |
![]() Իրանական «Սպահան» ֆուտբոլային ակումբը չեղյալ է հայտարարել Բելգրադի «Պարտիզանի» հետ նախատեսված ընկերական հանդիպումը սերբական ակումբի գլխավոր մարզիչ Ավրամ Գրանտի ազգության պատճառով, հաղորդում էESPN-ը: «Պարտիզանն» ու «Սպահանը» Թուրքիայում ընկերական հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն էին ձեռք բերել, սակայն իրանական կողմը փոխել է որոշումը: Պատճառն այն է, որ «Պարտիզանի» գլխավոր մարզիչ Ավրամ Գրանտն Իսրայելի քաղաքացի է: «Ես միշտ տարբերել եմ սպորտն ու քաղաքականությունը: Ես բազմաթիմ մուսուլմանների հետ եմ աշխատել Անգլիայում եւ մինչ օրս էլ մենք լավ ընկերներ ենք»,- հայտարարել է Գրանտը: Նախկինում նմանատիպ խնդրի պատճառով «Պարտիզանն» իր հավաքը Արաբական Էմիրություններից տեղափոխել էր Թուրքիա: Հիշեցնենք, որ Ավրամ Գրանտը նախկինում աշխատել է նաեւ Լոնդոնի «Չելսիում», իսկ 2012թ. հունվարից գլխավորում է «Պատիզանը»: | |
|
Всего комментариев: 0 | |