Главная » 2012»Июль»23 » Փառահեղ արդյունք. Հայաստանը նվաճեց երկուական ոսկե եւ արծաթե մեդալ
14:27
Փառահեղ արդյունք. Հայաստանը նվաճեց երկուական ոսկե եւ արծաթե մեդալ
Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մեկնարկային օրը փառահեղ ելույթ ունեցավ Հայաստանի հավաքականը` նվաճելով երկուական ոսկե եւ արծաթե մեդալ:
42 կգ քաշային Վահե Սարգսյանը եզրափակիչում 0:1, 2:1, 2:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Արթուր Պոլիտաեւին եւ նվաճեց ոսկե մեդալը:
58 կգ քաշային Կարեն Ասլանյանը հաղթողի կոչման համար գոտեմարտեց ադրբեջանցի Մուրադ Մամադովի հետ եւ առավելության հասավ 2:0, 6:0 հաշվով: