20:36 25-ամյա երիտասարդը բռնաբարել է գիշերօթիկ դպրոցի 10-ամյա սանուհուն | |
Դեկտեմբեր 10, 2011 | 01:58 Շիրակի մարզում, օրերս 25-ամյա Վարդան Ղ-ն բռնաբարել է 10-ամյա մի աղջնակի, ով սովորում է 3-րդ դասարանում: Ավելին` աղջիկը գիշերօթիկ դպրոցի սան է (աղջնակի ինքնությունը, հասկանալի պատճառներով, չենք հրապարակում): Այս լուրը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց սույն գործը քննող քննիչ Էդգար Ալեքսանյանը: Նշենք միայն, որ աղջկա բնակավայրում շրջանառվող լուրերի համաձայն շաբաթների ընթացքում Վարդան Ղ-ն երեխայի վստահությունը ձեռք բերելուց հետո հրավիրել է մի կիսակառույց շենք եւ բռնաբարել: Գործը քննող քննիչ Էդգար Ալեքսանյանը նշեց նաեւ, որ Վարդան Ղ-ն կալանավորված է եւ դեռ պարզում են, թե նա մինչ այդ աղջկա հետ ծանոթ եղե՞լ է, թե` ոչ: Իսկ սոցապ նախարարության լրատվական վարչության պետ Հասմիկ ԽաչատրյանըNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատելով տեղեկատվությունը, ասաց. «Գործող կարգի համաձայն, ծնողները իրավունք ունեն իրենց երեխաներին շաբաթ եւ կիրակի օրերին տանել տուն: Գրանցամատյանում գրանցված է, որ աղջկան ծնողը եկել եւ տարել է տուն: Այսինքն` դեպքը տեղի է ունեցել գիշերօթիկ դպրոցի տարածքից դուրս, սակայն երեխային հետ են բերել հաստատություն: Նրա հետ հոգեբան է աշխատում եւ ներկա պահին աղջիկը գտնվում է նորմալ վիճակում»: Սույն գործը քննող քննիչ Էդգար Ալեքսանյանը տեղեկացրեց նաեւ, որ գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 138 հոդվածի`/ բռնաբարություն/ 3-րդ մասով : Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 տարի ժամկետով: Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական նախաձեռնությանը` մանկապիղծների նկատմամբ որպես պատիժ կիրառել ամլացումը: Սակայն այն պետք է լինի կամավոր: Այսինքն` մանկապիղծը պետք է կրի իր պատիժը, իսկ ազատվելուց առաջ հատուկ փորձաքննություն անցնի: Եթե փորձաքննությունը եզրակացնի, որ նա վտանգ է ներկայացնում հանրության համար, ապա կալանավայրից դուրս գալուց հետո պետք է կամ հարկադիր բուժում անցնի, կամ ամլացվի: Ամլացումը պետք է լինի կամավոր` հիվանդին քիմիական եղանակով հորմոններ ներարկելու միջոցով: Նշենք, սակայն, որ այս նախաձեռնությունը, որը դեռ օրենք չի դարձել, միանշանակ չի ընդունվել հասարակության կողմից, քանի որ մտավախություն կա, որ օրենքի կիրառման անկատարությունը կարող է հանգեցնել այդ օրենքի չարաշահումների: | |
|
Всего комментариев: 0 | |