22:46 57-ամյա գյումրեցին դրսում գիշերելուց ցրտահարվել ու մահացել է | |
Նոյեմբեր 08, 2011 | 21:57 Դրսում հերթական գիշերն անցկացնելուց հետո ցրտահարվել ու մահացել է 57-ամյա տղամարդը: Գյումրիի Գազամատակարարման ծառայության գրասենյակի հարեւանությամբ, տնակային թաղամասերից մեկում, հարեւաները վաղ առավոտյան նկատել են, որ ինչ-որ մի տղամարդ պառկած է գետնին: «Կինս կանչեց, բարձրացա պատշգամբ, տեսա ոչ թե պառկած այլ կիսապառկած-կիսակքած վիճակում մի տղամարդու: Նա գետնին էր՝ տնակի մոտ»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքացի Վաչիկ Կիրակոսյանը: Քաղաքացուն ոստիկաններն ու բժիշկները տեղափոխել են դիահերձարան: Ինչպես NEWS am-ի թղթակիցը տեղեկացավ Գյումրիի ոստիկանության բաժնից, քաղաքացին Գյումրիի բնակիչ 57-ամյա Ռաֆիկ Շավարշի Գեորգյանն է: Նա բնակության մշտական հասցե չի ունեցել, նախնական տեղեկություններով՝ բաժանված է եղել կնոջից եւ սովորաբար դրսում է գիշերել: Քաղաքացին մահացել է ցրտահարվելու պատաճառով: | |
|
Всего комментариев: 0 | |