
23:40 Աբրահամը կհաղթի նոկաուտով. Մարկո Հուկ![]() | |
Արթուր Աբրահամ - Պետր Վիլշեւսկի մենամարտում լեհ բռնցքամարտիկը ոչ մի շանս չունի, Աբրահամը կհաղթի նոկաուտով: Այս կարծիքը հայտնել է առաջին ծանր քաշային կարգի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Մարկո Հուկը: «Ես կարծում եմ, որ Աբրահամ – Վիլշեւսկի մենամարտը շատ լարված կլինի, բայց կհաղթի Աբրահամը, քանի որ նա զգալիորեն ուժեղ է մրցակցից: Աբրահամի դեմ Վիշեւսկին շանս չունի: Մենամարտը կավարտվի նոկաուտով` Արթուրի օգտին»,- Sportbox.ru-ին տված հարցազրույցում ասել է բոսնիական ծագում ունեցող գերմանացի Մարկո Հուկը: Հիշեցնենք, որ մարտի 31-ին, Երեւանի ժամանակով կեսգիշերից հետո ժամը 2-ին Գերմանիայի Քիլ քաղաքում 32-ամյա Արթուր Աբրահամը (33-3, 27 նոկաուտ) եւ 33-ամյա լեհ Պետր Վիլշեւսկին (30-2, 10 նոկաուտ) կմենամարտեն WBO վարկածով եվրոպական գոտու համար: | |
|
Всего комментариев: 0 | |