12:56 Ադրբեջանցի օլիգարխի մարդիկ ծեծել են «Բաքվի» ֆուտբոլիստներին | |
Սեպտեմբեր 24, 2011 | 12:40 Սեպտեմբերի 23-ին Բաքվում անցկացված Պրեմիեր լիգայի 7-րդ մրցաշարում կայացած «Նեֆթչի»-«Բաքու» հանդիպումից հետո նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել, հաղորդում է ադրբեջանական «Մուսավաթ» թերթը: Մի քանի անծանոթ անձինք հարձակվել են «Բաքու» ակումբի ֆուտբոլիստ Էլվին Ալիեւի վրա, ծեծել եւ վիրավորել նրան: Ոստիկանությունը միջամտել է կռվին, սակայն կողմերին բաժանել չի հաջողվել, որովհետեւ Էլվինին օգնության են եկել նրա թիմակիցները: «Մուսավաթը» հայտնում է, որ իր ձեռք բերած տեղեկությունների համաձայն, «Բաքու» ակումբի անդամ Էլվին Ալիեւին ծեծել են «Նեֆթչի» ֆուտբոլային ակումբի թիկնապահները: Հիշեցնենք, որ հանդիպումը ավարտվել էր 1:0 հօգուտ «Նեֆթչի»-ի: «Նեֆթչի» թիմը պատկանում է Ադրբեջանի նավթային ընկերության տնօրեն Ռովնագ Աբդուլլաեւին: | |
|
Всего комментариев: 0 | |