20:42 Ալավերդիում քաղաքապետի ընտրություններ են | |
![]() Հայաստանի Ալավերդի քաղաքում սեպտեմբերի 11-ին քաղաքապետի արտահերթ ընտրություններ են անցկացվում: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են Ալավերդիի նախկին փոխքաղաքապետ, կառավարող Հանրապետական կուսակցության անդամ Արտավազդ Վարոսյանը եւ ներքաղաքային տրանսպորտային ցանցը համակարգող «Կարապ տրանս» ընկերության տնօրեն, Կոմունիստական կուսակցության անդամ Կամո Բաբայանը: Արտավազդ Վարոսյանը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում շարունակելու է նախկին քաղաքապետի ռազմավարությունը: Մյուս թեկնածուի` Կամո Բաբայանի ռազմավարությունն անհայտ է: Հիշեցնենք, որ պաշտոնը թափուր էր նախկին քաղաքապետին Լոռու մարզպետ նշանակելուց հետո, հաղորդում է «Անկյուն գումարած երեք» հեռուստաալիքը: | |
|
Всего комментариев: 0 | |