11:20 ԱՄՆ-ում երկու մռութով կատուն հայտնվել է Գինեսի գրքում | |
![]() Երկու մռութով կատուն` Ֆրենք եւ Լուի մականուններով, հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, հաղորդում է korrespondent.net-ը: Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու պատճառն այն է, որ այս կատուն նման արատ ունեցող ամենատարեց կենդանին է. սեպտեմբերի 8-ին կատուն դարձել է 12 տարեկան, հաղորդում է Reuters-ը: Ֆրենքի եւ Լուիի տերը Մասաչուսեթսի բնակչուհի Մարտին է: Նա Worcester Telegram and Gazette թերթին պատմել է, որ ռեկորդակիր կատվին ինքը վերցրել է 1999-ին, երբ կենդանաբույժ-բուժքույր էր աշխատում կենդանիների համար նախատեսված կլինիկայում: Մարտիի խոսքով, երկու մռութով կատվին բերել էին իրենց կլինիկա, որպեսզի քնեցնեն, սակայն ինքը վերցրել է կատվին: Սովորաբար, նման արատով կենդանիներն ապրում են 1-4 օր, բայց այս դեպքում կատուն արդեն 12 տարի ապրում է: Ֆրենք եւ Լուին ունի 2 բերան, երկու քիթ եւ երկու գործող աչքեր (երրորդ աչքը գտնվում է մռութի կենտրոնում եւ չի տեսնում): Անսովոր կենդանին մեկ ուղեղ ունի, դրա համար ել ուրկու մռութները շրջապատին արձագանքում են միաժամանակ եւ միանման: | |
|
Всего комментариев: 0 | |