23:05 ԱՄՆ-ում հայկական ծագում ունեցող ավազակախմբի հավանական անդամը մեղադրվում է վանդալիզմի մեջ | |
Նոյեմբեր 05, 2011 | 03:48 Գլենդելում ավազակախմբի հայկական ծագմամբ ենթադրյալ անդամին վանդալիզմի մեղադրանք է ներկայացվել այն բանից հետո, երբ նա սփրեյով գրաֆիտներ է նկարել Փայոնիր եւ փեթերսոն պողոտաների միջեւ գտնվող թունելի պատերին: Այս մասին հայտնում է «Glendale News-Press»-ը: Գլենդելցի 23-ամյա Նարբե Հովհաննիսյանի գործի լրացուցիչ լսումները տեղի կունենան նոյեմբերի 9-ին, Լոս Անջելես շրջանի Բերբանկ քաղաքի առաջին ատյանի դատարանում: Հովհաննիսյանը, որին կասկածում են Հարավարեւելյան Լոս Անջելեսի ավազակախմբի հետ առնչություն ունենալու մեջ, ձերբակալվել է ուրբաթ օրը, այն բանից հետո, երբ ականատեսները հայտնել են, որ թունելում լսել են սփրեյի փչելու ձայնը:Ոստիկանության աշխատակիցները Լոս Անջելեսի ավազակախմբին բնորոշ գրաֆիտներ եւ նշաններ են գտել: Նաեւ նկատել են այդ շրջանում զբոսնող Հովհաննիսյանին եւ մեկ ուրիշ մարդու: Նրանք մոտեցել են Հովհաննիսյանին եւ տեսել, որ վերջինիս մատների ծայրերին սպիտակ ներկ է քսված: Աշխատակիցները զննել են նրա բջջային հեռախոսը եւ հայտնաբերել թունելում քիչ առաջ նկարված գրաֆիտների նկարները:Հովհաննիսյանը ժխտում է` ասելով, որ ինքը չի նկարել գրաֆիտները, այլ տեսել է, ձեռքով հպվել, եւ ներկը քսվել է ձեռքերին: | |
|
Всего комментариев: 0 | |