20:02 ԱՄՆ Պետքարտուղարությունը` Չեչնիայի նախագահի նժույգի դեմ | |
Նոյեմբեր 29, 2011 | 13:58 ԱՄՆ Պետքարտուղարությունը Քենթուկի եւ Նյու Յորք նահանգներում անցկացվող ձիարշավների կազմակերպիչներին պարտադրել է մրցումներից հանել Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովին պատկանող Սվիթ Դաքի նժույգը, գրում է New York Times-ը: Պետքարտուղարությունը մրցման կազմակերպիչների ծանուցել է, որ ամերիկյան իրավապաշտպան կազմակերպությունները Քադիրովին կասկածում են բազմաթիվ հանցագործությունների, այդ թվում խոշտանգումների եւ սպանությունների մեջ: Ձիարշավի կազմակերպիչները Չեչնիայի ղեկավարին հրավիրել են հարցազրույցի, սակայն Քադիրովը հրավերն անպատասխան է թողել: Այդ պատճառով նժույգը մրցմանը չի մասնակցել: Չեչնիայի նախագահի մամուլի քարտուղար Ալվի Քարիմովան այս կապակցությամբ հայտարարել է, որ ամերիկացիներն այս ամենը կազմակերպել են հաղթանակի մեծ հնարավորություններ ունեցող նժույգի մասնակցությունը կանխելու համար, հաղորդում է ria.ru-ն: | |
|
Всего комментариев: 0 | |