21:49 Անկախության տոնի նախօրեին ադրբեջանցիները հարձակում են սկսել սոցցանցերի հայկական էջերի վրա | |
Սեպտեմբեր 16, 2011 | 20:02 Վերջին օրերին աննախադեպ ակտիվություն է նկատվում հայտնի սոցիալական ցանցերի հայկական էջերում ու լրատվական կայքերի խմբերում. ադրբեջանցիները լայնածավալ հարձակումներ են սկսել: Մասնավորապես, Facebook, Odnoklasniki եւ այլ սոցցանցերում պարբերաբար հայտնվում են ադրբեջանական ազգանուններով երիտասարդներ, որոնց նպատակն է հայհոյանքներով եւ վիրավորական արտահայտություններով հունից հանել քննարկումների մասնակիցներին: Միայն այսօր` սեպտեմբերի 16-ին Facebook սոցիալական ցանցում NEWS.am-ի էջից հեռացվել են մի քանի ադրբեջանցիներ, որոնք վիրավորական արտահայտություններ էին անում: Ընդ որում, զարմանալիորեն նրանք մասնակցում էին հայերեն քննարկումներին, ինչը նշանակում է, որ սա կամ հստակ մշակված պետական քաղաքականություն է` ուղղորդված ադրբեջանական կառույցների կողմից, կամ էլ նրանք պարզապես Google Translate-ի միջոցով թարգմանում են քննարկումների մասնակիցների գրառումները: | |
|
Всего комментариев: 0 | |