21:29 Աննան, Ալվարդը, Հայկն ու Վանուշը շրջում էին մարիխուանան ու հաշիշը գրպաններում | |
Նոյեմբեր 17, 2011 | 19:28 Ոստիկանության ծառայողները, նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով, բերման են ենթարկել 30-ամյա Հայկ Հ.-ին, 23-ամյա Ալվարդ Հ.-ին, 33-ամյա Վանուշ Թ.-ին եւ 24-ամյա Աննա Ք.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Աննա Ք.-ի պայուսակում հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող 2 գ դեղնականաչավուն զանգված, Ալվարդ Հ.-ի պայուսակում՝ նույն թմրամիջոցին նմանվող 0,2 գ զանգված, իսկ Վանուշ Թ.-ի բաճկոնի գրպանում՝ 0,3 գ հաշիշանման զանգված: Ըստ Աննա Ք.-ի հայտարարության՝ իր մոտ հայտնաբերված զանգվածը մարիխուանա թմրամիջոց է, որը ձեռք է բերել Ալվարդ Հ.-ից: Ալվարդ Հ.-ն հայտարարել է, որ իր մոտ եղած դեղնականաչավուն զանգվածը մարիխուանա թմրամիջոց է, որը ձեռք է բերել Հայկ Հ.-ից, իսկ Վանուշ Թ.-ն էլ հայտնել է, որ իր մոտ հայտնաբերված դեղնականաչավուն զանգվածը հաշիշ է, որը ձեռք է բերել եւ Հայաստան ներկրել ՌԴ-ից: Հայտնաբերված զանգվածներն ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: | |
|
Всего комментариев: 0 | |