18:20 Անօդաչու սարքերը կապահովեն Օլիմպիադա -2012-ի անվտանգությունը | |
Նոյեմբեր 26, 2011 | 13:42 Սքոթլադ Յարդը մտադիր է ամառային Օլիմպիադա -2012-ի անվտանգության ապահովման համար անօդաչու թռչող սարքեր օգտագործել: Ինչպես հաղորդում է BBC-ին, լոնդոնյան ոստիկանությունը ներկայումս երկրի քաղավիացիայի գլխավոր վարչության հետ քննարկում է դրանց օդ բաց թողնմանը եւ դիտարկման տեսախցիկների տաղադրմանը վերաբերող հարցեր: Ձեռնարկված անվտանգության խոշորամասշտաբ միջոցառման ժամանակ այդ սարքերը պետք է լինեն Սքոթլանդ Յարդի «երկնային աչքերը», փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Հաղորդվում է, որ Օլիմպիադա-2012 անվտանգության ապահովման համար արդեն կան «Eurocopter EC145»-ի երեք ուղղաթիռներ` հագեցած բարձր հեռահարության տեսախցիկներով: Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիան հայտարարել էր, որ Օլիմպիադայի անվտանգության ապահավման համար պատրաստ է նաեւ «երկիր-երկինք» տեսակի հրթիռներ օգտագործել: | |
|
Всего комментариев: 0 | |