Воскресенье, 14.08.2022, 21:20
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Апрель 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2013 » Апрель » 5 » Ապրիլ ամսվա աստղագուշակը
    00:27
    Ապրիլ ամսվա աստղագուշակը
    Ապրիլ ամսվա աստղագուշակը
















    Խոյ. Ապրիլ ամսվա ընթացքում գլխավոր խնդիրը դա ձեր տրամադրությունն է: Այն չափից ավելի փոփոխական է սակայն ոչ այնքան դրական, մի խոսքով` ոչ այնքան հարմար վճռական գործողությունների համար: Սակայն բանն այն է, որ իրավիճակը դասավորվում է բավական բարենպաստ, այդ իսկ պատճառով էլ, որքան ավելի շուտ դուք սկսեք ձեզ համոզել, որ շատ ավելինին եք ի վիճակի, այնքան ավելի շուտ կհասնեք ցանկալի արդյունքի: Աշխատեք ժամանակը զուր չվատնել դատարկ կասկածների ու տագնապների վրա, շատ խնդիրներ հեշտությամբ կլուծվեն, եթե դուք դրանք քննարկեք ընկերների հետ:
    Ապրիլի առաջին տասնօրյակում հատկապես ուշադրություն դարձրեք այն բանի վրա, թե ինչպես են ձևավորվում ձեր հարաբերությունները շրջապատի հետ: Փոքր-ինչ ավելի զսպվածություն հանդես բերեք, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրբանկատություն և տակտ, և ամեն ինչ զարմանալի հեշտությամբ կփոխվի դեպի դրականը:
    Ապրիլի կեսերը հարմար ժամանակահատված է ինքնուրույն գործողությունների համար: Խորհուրդներ և աջակցություն մի սպասեք` ձեր գաղափարները չափից ավելի համարձակ են, որպեսզի դրանք այժմ կարողանան ըստ արժանվույն գնահատեն: Այնպես որ, որքան ավելի քիչ հետաքրքրվեք շրջապատի կարծիքով, այնքան ավելի լավ կգնան ձեր գործերը:
    Ամսվա վերջին դժվար կլինի փոխզիջում գտնել այն բաների միջև, թե ինչ եք ցանկանում անել, և թե ինչ է անհրաժեշտ անել: Դուք կդառնաք ծույլ և կսկսեք հետաձգել ձեր գործերը` անորոշ ժամանակով: Այնինչ գործել պետք է անհապաղ:
    Ցուլ. Ապրիլը ձեզ համար ոչ միշտ հիմնավորված, սակայն դրանից իրենց ուժը չկորցնող ապրումների ժամանակահատված է: Էմոցիաներն այնքան շատ են, որ երբեմն դրանք խանգարում են մտածել, և դրանից էլ` անգամ պարզ որոշումներ կայացնելը բավական բարդ է լինում: Դուք հակված եք ոչ միայն լսել շրջապատի խորհուրդները, այլև` կուրորեն հետևել դրանց, և դա ոչ մի լավ բանի չի բերում: Աշխատեք առաջնորդվել սեփական սթափ մտքով և նախազգացման մասին էլ մի մոռացեք` դրա հուշումները լավն են և ժամանակի առումով` տեղին:
    Ամսվա առաջին կեսին ձեզ լրջորեն կանհանգստացնի միանգամից մի քանի խնդիրներ լուծել ստիպված լինելու հեռանկարը: Աշխատավայրում էլ բարդ իրավիճակ է ստեղծվում, և դուք չեք կարողանում հենվել անգամ այն մարդկանց վրա, ովքեր միշտ ձեզ հավատարիմ են եղել:
    Ամսվա կեսերը կնվիրեք հասարակական գործունեությանը, կմասնակցեք ամենատարբեր միջոցառումների, կզբաղվեք ուրիշների խնդիրների լուծմամբ:
    Ամսվա վերջը շփումների համար ամենաբարենպաստ ժամանակահատվածը չէ: Այդ օրերին հնարավոր են վեճեր ընկերների հետ, տարաձայնություններ գործընկերների հետ: Այդ ամենը շատ ավելի է ձեզ հունից հանում, քան իրականում պետք է:
    Ամսվա ամենավերջին օրերը լուրջ առաջընթաց կբերեն կենտրոնացում և լրջություն պահանջող գործերում: Թե անձնական, և թե գործնական կյանքում շատ նոր և հետաքրքիր բաներ կկատարվեն, իսկ դուք էլ մի զարմացեք դրան` ուղակի եկել է լուրջ փոփոխությունների ժամանակը:
    Երկվորյակներ. Ապրիլի սկիզբը վճռական գործողությունների ժամանակահատվածն է, ընդ որում` դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին: Քանի որ հաջողությունները ուղիղ համեմատական են թափած ջանքերին, չի կարելի ծուլանալ և միևնույն ժամանակ հաջողություն ակնկալել: Ուշադրություն դարձրեք գործնական հարաբերությունների զարգացման վրա` դուք հնարավորություն ունեք գտնել ազդեցիկ դաշնակիցների, այդ թվում և` այն մարդկանց շրջանում, ում հովանավորությունը ստանալ դուք վաղուց ձգտում էիք:
    Ամսվա կեսերը առավել հաճելի ժամանակահատվածը կլինի, երբ դուք իրատեսորեն կգնահատեք ձեր ուժերն ու հնարավորությունները: Կգա բոլոր ոլորտներում դրական փոփոխությունների պահը, իսկ ձեզանից կպահանջվի միայն նախաձեռնություն հանդես բերել և համոզել դիմացիններին` աջակցել դրան:
    Ամսվա վերջը ստեղծագործ մոտեցումների համար առավել բարենպաստ ժամանակահատվածն է: Կաճի նաև անձնական հմայքը: Ձեզ սիրահարվելը շատ հեշտ կլինի, ափսոս միայն, որ դա կանեն մարդիկ, ովքեր ձեզ համար առանձնապես համակրելի չեն, և նրանց զգացմունքները ձեզ բոլորովին չի ուրախացնի:
    Խեցգետին. Սկսեք ապրիլը ինտելեկտուալ աշխատանքով, բարդ խնդիրների լուծմամբ և ինքնակրթությամբ: Եթե դուք այնպիսի պլաններ ունեիք, որոնցից հրաժարվել եք` դրանց իրականացման բարդության պատճառով, ապա վերադարձեք դրանց հենց’ հիմա: Դուք կգտնեք խնդիրների լուծման օրիգինալ մեթոդ և կհասնեք նպատակին: Հնարավոր է առաջընթաց գործնական հարաբերությւոններում, համագործակցություն այնպիսի ազդեցիկ մարդու հետ, ով իրեն դրսևորել է որպես ամենակարող անձնավորություն:
    Հնարավոր են դրամական մուտքեր, հատկապես մեծ եկամուտներ կբերեն անշարժ գույքի հետ կապված գործարքները:
    Ամիսը հարմար է նոր նախագծի վրա աշխատանք սկսելու համար, ձեզ կհաջողվի ղեկավարել համախոհների կոլեկտիվ , որոնց հետ միասին դուք կհասնեք հաջողության:
    Ամսվա երկրորդ կեսին հաջողությունը կուղեկցի հատկապես նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր ունակ են խախտել ստեղծված կանոններն ու ավանդույթները, անտեսել հասարակական կարծիքը: Դա մի ժամանակահատված է, երբ կարևոր է անել այն, ինչը դուք շատ եք ցանկանում անել, անգամ եթե շրջապատին դա այդքան էլ դուր չի գալիս:
    Ապրիլի վերջը գլխապտույտ սիրավեպերի և հրապուրանքների ժամանակահատված է, երբ շրջադարձորեն կարող է փոխվել ձեր աշխարհայացքը:
    Առյուծ. Ապրիլի սկզբին հաջողությունը կուղեկցի բոլոր նախաձեռնություններին: Դա շատ բեղմնավոր ժամանակահատված է, որը թույլ է տալիս իրականացնել ամենապատվախնդիր մտահղացումները: Դուք ինքնավստահ եք, սակայն ճիշտ’ այնքան որքան անհրաժեշտ է ստեղծված իրավիճակում: Թե’ ձեր դաշնակիցներին, և թե` հակառակորդներին դուք գնահատում եք ճիշտ, այդ իսկ պատճառով էլ գործնականում թույլ չեք տալիս սխալներ, և ձեռնամուխ չեք լինում այն ամենին, ինչը ձեր ուժերից վեր է:
    Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ, սակայն էլ’ ավելի հետաքրքիր կլինի այն, ինչը տեղի կունենա անձնական կյանքում: Ամսվա առաջին կեսը կապված կլինի ոչ միայն ռոմանտիկ հրապուրանքի հետ, այլև` ընտանիքում լուրջ փոփոխությունների:
    Ապրիլի երկրորդ կեսը այկայուն ժամանակահատված է: Աստղերը կարծես, չեն կարողանում որոշել` ձեր կողմն են նրանք, թե ոչ: Խորհուրդ է տրվում զգույշ լինել աշխատանքում, հնարավորության սահմաններում նվազեցնել գործնական բանակցությունների քանակը: Պրոֆեսիոնալ պլանների քննարկումն ավելի լավ է հետաձգել ավելի բարենպաստ ժամանակի վրա:
    Կույս. Ապրիլը սկսում է կյանքի բոլոր ոլորտներում լուրջ փոփոխություններով, իսկ դրանք ձեզ հեշտությամբ չեն տրվում: Ձեզ կարող է թվալ, որ ամեն ինչ այնպես չի ստացվում, ինչպես կցանկանայիք` թե տանը, թե աշխատավայրում և թե ընկերների շրջանում դուք անհարմարություններ եք զգում: Ծագում են նորանոր տարաձայնություններ մտերիմ մարդկանց հետ, վեճերը կարող են ձգձգվել, եթե դուք միջոցներ չձեռնարկեք:
    Էմոցիոնալ ֆոնն աչքի է ընկնում անկայությամբ, դուք անհանգստանում եք շատ ավելի հաճախ, քան դրա անհրաժեշտությունը կա:
    Առավել բարենպաստ և թեթև ժամանակահատվածը սկսում է ապրիլի երկրորդ տասնօրյակից: Դուք ժամանակ կգտնեք ամեն ինչի համար, և եթե անգամ վերադառնում եք ինչ-որ անցյալի խնդիրներին, դա բացասաբար չի անդրադառնա ձեր պլանների վրա, ձեզ չի դնի փակուղու մեջ:
    Ապրիլի վերջը կապված է կենսական ներուժի աճի հետ: Դուք զգում եք, որ ի զորու եք շատ բան հաղթահարելու և համապատասխան ձևով էլ’ գործում եք: Կարելի է փորձել ուժերը մի ինչ-որ բոլորովին նոր բանում: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, որոնցից մեկը կստանա ռոմանտիկ շարունակություն:
    Կշեռք. Ապրիլի առաջին կեսը հիանալի ժամանակահատված է` գործնական ակտիվություն դրսևորելու համար: Կարելի է գործարքներ կնքել, այդ թվում և` խոշոր, կապված անշարժ գույքի հետ: Սա բարենպաստ ժամանակահատված է բիզնեսը զարգացնելու, նոր գործընկերներ փնտրելու համար: Ուղևորությունները ձեզ անչափ հաճելի տպավորություններ կպարգևեն, դրա հետ մեկտեղ էլ` նոր ծանոթությունների հնարավորություն կտան: Դուք հեշտությամբ եք նվաճում համակրանք, դրա հետ մեկտեղ էլ` չեք կորցնում ձեր գլուխը : Այս ժամանակահատվածում ձևավորվող հարաբերություններում առկա կլինի հաշվարկի գործոնը, սակայն դա չի վնասի դրանց զարգացմանը:
    Ապրիլի կեսերից բարենպաստ ժամանակահատված է սկսում անձնական հարաբերությունների առումով: Իսկ ամսվա վերջը առավել հարմար է աշխատանքային գործունեության համար` կարելի է չկասկածել, որ զգալի հաջողություններ կունենաք գործնականում բոլոր ձեռնարկած գործերում: Ամսվա վերջին օրերը առավել հարմար են արտերկիր մեկնելու համար:
    Կարիճ. Հավաքեք ուժերը` ապրիլի սկիզբը բարդ է լինելու: Անհաջողությունները հնարավոր են բոլոր ձեռնարկած գործերում: Գրեթե ամենուր դուք նոր թշնամիներ կգտնեք: Հերիք է, որ մտնեք սենյակ և ասեք` <Բարև ձեզ>, և ինչ-որ մեկը ձեզանից դժգոհ կլինի: Հնարավորության դեպքում աշխատեք ստեղծված իրավիճակին մոտենալ փիլիսոփայորեն և հումորով: Այդ անհաջող ժամանակահատվածում միայն մի բանն է լավ, որ դա երկար չի տևի:
    Արդեն երկրորդ շաբաթից գործերը կհարթվեն, շանս կառաջանա կարգավորել բոլոր ծագած տարաձայնությունները: Հնարավոր է զգալի առաջընթաց պրոֆեսիոնալ ոլորտում:
    Ապրիլի երկրորդ կեսը ձեր բոլոր տաղանդների վառ արտահայտման ժամանակահատվածն է, այդ թվում և` այնպիսի տաղանդների, որոնց մասին դուք տեղյակ չէիք: Կհաջողվի լեզու գտնել այն ազգականների հետ, ում հետ վերջերս հաճախ էիք վիճում:
    Ապրիլի վերջին օրերին հնարավոր են տհաճություններ և տարաձայնություններ, կառաջանան անհանգստությունների և տագնապների պատճառներ: Կստանաք հակասական տեղեկություններ: Նման իրավիճակում պետք չէ ոչ մի որոշում կայացնել, քանի դեռ ամեն ինչ չպարզվի:
    Աղեղնավոր. Ապրիլի առաջին օրերը այնքան հանգիստ են անցնում, որ երբեմն կարող եք և ձանձրանալ: Այս ժամանակահատվածում կարելի է ավարտին հասցնել կիսատ մնացած գործերը: Կարելի է և ապագայի պլաններ կառուցել, սակայն դրանց իրականացման համար պետք չէ շտապել` ավելի լավ է սպասել բարենպաստ պահի:
    Խնդիրները կարող են ծագել ամսվա առաջին շաբաթվա վերջին, սակայն դուք դրանք շատ արագ կհարթեք: Դրա հետ մեկտեղ, այդ ժամանակահատվածում ձեր գլխում հիանալի գաղափարներ կծնվեն, դուք ձեռնամուխ կլինեք դրանց իրականացմանը մեծ խանդավառությամբ, ինչն էլ գործնականում կերաշխավորի հաջողություն:
    Սակայն իրական բարենպաստ ժամանակահատվածը կգա ապրիլի կեսերից: Այդ պահին է, որ դուք լի եք եռանդով, և աստղերն էլ ձեր առջև կբացեն նոր հեռանկարներ: Սա բավական հարմար ժամանակահատված է փորձարարությունների համար` դուք դրանց կմոտենաք զգուշությամբ, ինչը թույլ կտա խուսափել կորուստներից անգամ անհաջողության դեպքում: Ի դեպ այդ անհաջողությունը քիչ հավանական է;
    Ապրիլի վերջն իր հետ կարող է բերել պրոֆեսիոնալ դժվարություններ, սակայն դուք կարող եք դրանք հաղթահարել, եթե նայեք իրավիճակին այլ տեսանկյունից
    Այծեղջյուր. Ապրիլի սկզբին դուք ձեռնամուխ եք լինում գործերին` ավելի լավ կիրառության արժանի համառությամբ: Դուք կենտրոնացած եք մի բանի վրա, և չեք նկատում այն հետաքրքիր հնարավորությունները, որ բացվում են ձեր առջև: Մի վախեցեք փորձել նորը, փորձարարություններ անել` հաջողությունը կարող է ձեզ սպասել այնտեղ, որտեղ դուք նրան ամենից քիչ եք սպասում:
    Ապրիլի կեսը լի է գործերով, որոնցից ոչ բոլորն են կարևոր և որոնք դուք դժվար թե կարողանաք մեկ ուրիշին հանձնարարել; Սակայն դրանից պետք չէ անհանգստանալ` դուք ինքներդ էլ հեշտությամբ դրանք կհարթեք: Սա բարենպաստ ժամանակահատված է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումների համար: Դուք հրապուրիչ եք, բարյացկամ եք տրամադրված և պատահական չէ, որ բոլորին դուր եք գալիս:
    Ապրիլի վերջը ինտենսիվ աշխատանքի ժամանակահատված է, որը ձեր մոտ անսահման հետաքրքրությւոն կառաջացնի: Աստղերը խոստանում են հաջողություն` ադմինիստրատորներին, քաղաքական և հասարակական գործիչներին, ինչպես նաև ստեղծագործական բնույթի մասնագիտություններում ներգրավվածներին:
    Ապրիլի վերջին օրերը հարմար են ֆիզիկական աշխատանքի, սպորտով զբաղվելու համար: Կարելի է տրանսպորտային միջոցներ գնել և մեկնել ուղևորությունների:
    Ջրհոս. Գործնականում ողջ ապրիլն անցնում է բարենպաստ միտումների ազդեցության տակ: Դժվարությունները, եթե անգամ ծագում են, ապա կրում են խիստ ժամանակավոր բնույթ, դուք դա զգում եք և զուր տեղը չեք անհանգստանում: Լավ կլինի ձեռնամուխ լինել այնպիսի կարևոր ու բարդ գործերի, որոնք միտված են ոչ միայն եկամուտ ստանալուն, այլև` օգնելուն նրանց, ով դրա կարիքը խիստ զգում է: Միակ բանը, որ կարող է ձեզ խանգարել, դա ձեր լավատեսությունն է և ձեր հակառակորդներին թերագնահատելու հակվածությունը:
    Ամսվա երկրորս կեսը կստիպի անհանգստանալ` տեղի ունեցող իրադարձությունները շատ դժվար է միանշանակ գնահատելը: Դուք, բարեբախտաբար, շատ շրջահայաց եք և ի վիճակի եք վերլուծել ստացվող տեղեկությունները, այդ իսկ պատճառով էլ կողմնորոշվում եք իրավիճակում:
    Ձկներ. Ապրիլի առաջին տասնօրյակը բավական լարված կլինի: Կարծես թե, ոչ մի վատ բան տեղի չի ունենում, սակայն դուք միևնույն է` դժգոհ եք, ձեզ թվում է, որ մոտենում են անբարենպատս փոփոխություններ: Եվ դա իրոք այդպես է, սակայն դուք դեռ հնարավորություն ունեք վերահսկողության տակ պահել իրավիճակը: Հետևողական եղեք ձեր գործողություններում, մի շեղվեք ընտրված ուղուց, դրա հետ մեկտեղ էլ աշխատեք միշտ ձեզ համար մանևրելու տեղ թողնել:
    Հետագա օրերը նոր տեղեկություններ կբերեն, որոնք ձեզ շատ օգտակար կլինեն: Անձնական ոորտում հնարավոր են դրական փոփոխություններ: Ընդլայնվում է շփումների շրջանակը, նոր ծանոթներին դուք շատ եք դուր գալիս: Ամսվա կեսը առավել հարմար է ամենամտերիմ մարդկանց հետ շփումների համար` այդ ժամանակահատվածում դուք իրար ձանձրանալու առիթ չեք տալիս, նաև հեշտությամբ եք փոխզիջումներ գտնում: Հնարավոր են ընտանեկան ուղևորություններ, այլ զվարճալի իրադարձություններ:
    Իսկ ահա աշխատանքի տեղում իրավիճակը նախկինի պես կմնա բարդ, դուք ստիպված եք լինելու հնարամտության հրաշքներ դրսևորել` կորուստներից խուսափելու համար: Գործարքներ կնքելիս պետք է ծայր աստիճան զգույշ լինեք, իսկ հաշվարկներում` չափազանց ճշգրիտ` եթե դրանցում սողոսկեն սխալներ, ապա հետագայում լուրջ խնդիրներ կունենաք:

    hraparak.am

    Просмотров: 529 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]