10:39 Արա լեռան վրա լեռնադահուկային կենտրոն կստեղծվի | |
Նոյեմբեր 29, 2011 | 01:27 Հայաստանում 3.5 տարի առաջ մշակվել է ծրագիր` Արա լեռան վրա լեռնադահուկային զբոսաշրջության կենտրոն ստեղծելու համար: Այդ մասին NEWS.am-ին ասաց «Ռումեա» ընկերության նախագահ Ռուբեն Գրիգորյանը: «Լեռնադահուկորդները շատ անհանգիստ մարդիկ են, չեն սիրում միշտ նույն տեղում քշել: Միայն Ծաղկաձորով խնդիր չի լուծվի, իսկ Ջերմուկի տրասսան բարդ է»,- ասաց Ռ. Գրիգորյանը: Նրա խոսքով` Արա լեռան վրա կա եւ էքստրիմ, եւ հանգիստ վայրէջքի հնարավորություն: Ծրագիրը ներկայացվել է ՀՀ Ազգային մրցունակության հիմնադրամին, եղել են հետաքրքրվողներ Հոլանդիայից, Ռուսաստանից: Ըստ Ռ. Գրիգորյանի` խոսք է գնում մոտ 15-20 մլն եվրո ներդրումների մասին: Պետք է կառուցվի 1 հյուրանոց` 2 կամ 3 աստղանի, որտեղ համարները համեմատաբար էժան կլինեն` 25 դոլար 1 անձի համար, կամ 35-40 դոլար` երկուսի համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արա լեռը Երեւանին մոտ է (գտնվում է Երեւանից 25 կմ հեռավորության վրա)` այնտեղ կարելի է նաեւ ամառային հանգիստ կազմակերպել: Սակայն, ըստ Ռ. Գրիգոյանի, պետք է խուսափել շինությունների այն ծանրաբեռնվածությունից, որ առկա է Ծաղկաձորում: | |
|
Всего комментариев: 0 | |