19:53 Արարատ լեռան վրա հրդեհ է բռնկվել | |
![]() Արարատ լեռան վրա, ծովի մակերեւույթից 5 137 մետր բարձրության վրա, հովիվների անփութության պատճառով հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է Hurriyet-ը, հրդեհը բռնկվել է Արարատ լեռան` դեպի Իգդիր նայող հատվածում: Հրդեհը փորձում են մարել դաշտերում աշխատող գյուղացիները: Մինչդեռ հրդեհը տարածվում է դեպի լեռան վերեւի հատվածը, տեսանյութը՝ այստեղ։ Իգդիրի համալսարանի դասախոս Սուլեյման Թեմելը նշել է, թե սկիզբ առած ուժեղ հրդեհը խիստ կվնասի Արարատի բուսական համակարգը՝ ոչնչացնելով մի շարք բուսատեսակներ: | |
|
Всего комментариев: 0 | |