09:14 Արդյոք կարելի՞ է լիցքավորել բջջ.հեռախոսները ողջ գիշեր | |
Հաճախ են խոսում այն մասին, որ չի կարելի բջջային հեռախոսը լիցքավորել ողջ գիշեր և ընդհանրապես երկար ժամանակ: Անշուշտ, այդ խոսակցությունները անհիմն չեն, բայց դրանք վերաբերում են հին մոդելի բջջային հեռախոսներին, որոնք աշխատում էին նիկել կադիում (NiCd) մարտկոցներով: Այս մարտկոցները չպետք է շարունակեն լիցքավորվել ամբողջությամբ լիցքավորված ժամանակ: Այս գործողությունը թուլացնում է մարտկոցի հզորությունը և կրճատում է նրա կյանքը. որոշ աղբյուրների հավաստմամբ նաև հրավտանգ է:Այժմ ժամանակակից հեռախոսների մարտկոցները չունեն այդպիս խնդիրներ: Մարտկոցը ինքնուրույն անջատում է իր լիքցավորումը՝ անհրաժեշտ քանակությունը ստանալուց հետո, և այս պարագայում, անգամ օրերով լիցքավորելու դեպքում, մարտկոցին վտանգ չի սպառնում: Եվ ընդհակառակը, խորհուրդ չի տրվում կարճ ժամանակով հաճախակի լիցքավորումները, գերադասելի է միանգամից ամբողջությամբ լիցքավորումը: Կա ևս մի կարևոր խնդիր, որը չի կարելի անտեսել: Մարտկոցը չի կարելի լիցքաթափված վիճակում երկար պահել, քանի որդա կրճատում է հետագայում նրա լիցքավորման տարածությունը:
| |
|
Всего комментариев: 0 | |