23:01 Արթուր Աբրահամի մրցակիցը կլինի արգենտինացի Ֆարիասը | |
![]() Արթուր Աբրահամի վերադարձը ռինգ տեղի կունենա արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո «Pokemon» Ֆարիասիհետ մենամարտում: Միջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Աբրահամը Super Six World Boxing Classic մրցաշարում կրած պարտությունից հետո առաջին անգամ ռինգ դուրս կգա հունվարի 14-ին Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքում: 23-ամյա Ֆարիասը մինչեւ վերջերս հանդես էր գալիս կիսածանր քաշային կարգում: 10 օր առաջ Ֆարիասը որակազրկվեց Խոսե Ալբերտո Կլավերոյի հետ մենամարտում` մրցակցին «բրեյք» հրամանից հետո հարվածելու համար, հաղորդում է Vringe.com-ը: «Ցանկանում եմ երկրպագուների համար բարձրակարգ մենամարտ անցկացնել: Իհարկե, աշխատանք է տարվել պարտված մենամարտերում թույլ տված սխալները վերացնելու համար: Ես ցանկանում եմ վերադարձնել բռնցքամարտի երկրպագուների բարեհաճությունը: Ինձ անհրաժեշտ է վստահ հաղթանակ: Հունվարի 14-ն ինձ համար ինչ-որ նոր բանի սկիզբ է լինելու: Նոր տարում մենկարկում ենք դիտարժան հաղթանակով, իսկ հետո կմտածենք, թե ինչպես նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը»,- Box-Sport-ին ասել է Աբրահամը: | |
|
Всего комментариев: 0 | |