10:57 Արթուր Աբրահամը կարիերան կավարտի 2014-ին | |
Դեկտեմբեր 15, 2011 | 15:12
Արթուր Աբրահամը երկարաձգել է պայմանագիրը Sauerland Event-ի հետ մինչեւ 2014-ը: Հայ բռնցքամարտիկը պայմանագիրը ստորագրելուց հետո նշել է, որ իրեն դուր է գալիս Վիլֆրիդ Զաուերլանդի հետ աշխատելը եւ բացի այդ Արթուրը իր հաջողությունների մեջ չի թերագնահատում Զաուերլանդի մեծ ներդրումը: Միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնը, տեղափոխվելով ավելի ծանր քաշային կարգ, չկարողացավ նույն հաջողություններին հասնել` պարտվելով Super Six մրցաշարի երեք մենամարտերում: Մարզիկը bild.de-ի հայտնել է, որ սա կլինի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի իր վերջին պայմանագիրը: Բայց մեծ ռինգին հրաժեշտ տալուց հետո Աբրահամը չի պատրաստվում հեռանալ սպորտից եւ 2014-ին պայմանագրի ավարտից հետո պատրաստվում է զբաղվել մարզական մենեջմենթով: Աբրահամն առաջիկա մենամարտը անցկացնելու է 2012թ. հունվարի 14-ին Օֆենբուրգում` ռինգ դուրս գալով արգենտինացի Պաբլո Ֆարիասի դեմ: Աբրահամը վստահ է, որ նորից նվաճելու է աշխարհի չեմպիոնի տիտղոսը եւ տիտղոսային մենամարտն էլ կայանալու է Բեռլինի O2 World արենայում: | |
|
Всего комментариев: 0 | |