Четверг, 25.04.2024, 20:59
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Февраль 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2013 » Февраль » 28 » Աստղագուշակ փետրվարի 28-ի համար
    20:55
    Աստղագուշակ փետրվարի 28-ի համար
    Աստղագուշակ փետրվարի 28-ի համար
    Խոյ. Օրվա առաջին կեսը շատ բեղմնավոր կլինի: Դեն նետելով ամեն մի ավելորդ ու ոչ կարևոր բան, դուք սլանում եք դեպի ձեր առջև դրված նպատակը, որին կհասնեք եթե ոչ այսօր, ապա մոտ ապագայում: Ձեր պատվասիրությունը հզոր ուժ է, այնպես որ պետք չէ զարմանալ, որ ձեր մրցակիցները և անբարյացկամները սարսափահար փախչում են: Այսօր շատ սուր է ձեր նախազգացումը, դրա շնորհիվ է, որ դուք ակնթաթորեն ճիշտ որոշումներ եք կայացնում, և դա վերաբերում է ոչ միայն գործնական ոլորտին այլև` անձնական կյանքին:

    Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ: Սակայն մինչև ցանկացած նոր հարաբերություն սկսելը, դուք պետք է ճիշտ գնահատեք սեփական սպասումները և ցանկությունները, հակառակ դեպքում կհայտնվեք բարդ իրավիճակում:

    Ցուլ. Նվիրեք օրը ստեղծագործելուն, ազատություն տվեք ձեր երևակայությանը: Գործերի հանդեպ ոչ ստանդարտ մոտեցումը հաջողություն է խոստանում, դրա հետ մեկտեղ էլ դուք կարողանում եք ձեր գաղափարներով հետաքրքրել ազդեցիկ մարդկանց: Միակ բանը, որով այսօր չարժե զբաղվել, դա կարևոր ֆինանսական հարցերն են, քանի որ այս ոլորտում իրավիճակն այնքան պարզ և միանշանակ չէ, որքան թվում է:

    Հնարավոր են կոնֆլիկտներ մտերիմների հետ: Աշխատեք գլխովի չթաղվել տնային գործերի մեջ, ժամանակ գտեք հանգստի և զվարճությունների համար: Հիշեք, որ դրական լիցքեր պետք են ինչպես ձեզ, այնպես էլ ձեր մտերիմներին:

    Երկվորյակներ. Օրվա էմոցիոնալ ֆոնը անբարենպաստ է և դա անդրադառնում է թե’ գործնական, և թե անձնական հարաբերությունների վրա: Դուք անհամբեր և բռնկուն եք, չեք հանդուրժում անգամ որևէ մի չնչին ճնշում, հաճախ վիճում եք` վիճած լինելու համար: Մարդիկ, ովքեր անկեղծ ցանկանում են հաշտ լինել ձեզ հետ, ստիպված են ձեզանից հեռու մնալ, սակայն անգամ դա թույլ չի տալիս խուսափել վեճերից: Ազդեցիկ մարդկանց հետ ցանկացած շփում ծայրահեղ զգուշավորություն է պահանջում: Մյուս կողմից էլ, ձեր ագրեսիվ կեցվածքը օգնում է ձեզ` առաջ անցնել ձեր հակառակորդներից:

    Հարմար օր է ինտելեկտուալ աշխատանքի և ստեղծագործ մոտեցումների համար:

    Խեցգետին. Օրվա սկզբին հաջողվում է արդյունավետ աշխատել, դուք հեշտությամբ եք գտնում դաշնակիցների, ինչի հաշվին էլ հաջողության եք հասնում: Ձեր գործնական հոտառությունն անվրեպ է, գործարքները, որ դուք կնքում եք, ձեզ զգալի եկամուտ են ապահովելու: Կարելի է քննարկել աշխատանքը փոխելուն վերաբերող հարցեր, փնտրել նոր գործընկերներ: Մի շտապեք ստորագրել կարևոր փաստաթղթեր` դուք դեռ հնարավորություն կունենաք ավելի ձեռնտու պայմանների հասնելու:

    Օրվա երկրորդ կեսին կծագեն գայթակղություններ, որոնց դիմակայելը շատ դժվար կլինի: Ձեր ցանկությունները բազմաթիվ ու հակասական են, և դուք ուժ չեք գտնում դրանց իրականացումը հետաձգելու:

    Առյուծ. Այսօր ձեզ չի հաջողվում մնալ նախապես մշակած պլանների շրջանակներում, ինչը ձեզ խիստ նյարդայնացնում է: Դուք շատ գործեր անավարտ եք թողնում, դրա հետ մեկտեղ էլ շատերի ուսերին եք դնում այն գործերը, որոնք դուք ավելի լավ կանեիք: Աշխատեք ձեզ վրա ավելորդ ուշադրություն չգրավել, մի խախտեք ավանդույթներն ու ընդունված նորմերը: Ձեզ դուր չի գալիս սովորականի պես լինել, սակայն այսօր դա անհրաժեշտ է:

    Հատկապես պետք է զգույշ լինեք բարդ գործիքներով աշխատելիս, լինի դա համակարգիչ կամ մեկ այլ ժամանակակից սարք: Ուղևորություններից ավելի լավ է հրաժարվեք:

    Կույս. Օրն անհաջող է դասավորվում: Դուք անվերջ բախվում եք բարդությունների, դրա հետ մեկտեղ էլ ազդեցիկ հակառակորդներ եք ձեռք բերում: Պաշտպանելով ձեր շահերը, դուք շատ կոշտ դիրքորոշում եք բռնում, և արդյունքում տուժում են անգամ նրանք, ովքեր ձեզ ամեն ինչում սատարում էին: Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ, կոնֆլիկտներ պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

    Ցանկալի է նվազեցնել գործնական ակտիվությունը, հետաձգել փաստաղթերով աշխատելը, պայմանագրերի ստորագրումը և գործարքների կնքումը: Անձնական հարաբերություններում էլ ամեն չի, որ հարթ է ընթանում:

    Կշեռք. Գործնական բանակցություները անցնում են ոչ այնպես, ինչպես դուք սպասում էիք: Համաձայնագրերը, որոնց հետ դուք մեծ հույսեր էիք կապում, չեն կնքվում: Վաղեմի գործընկերների հետ հարաբերությունների խզման վտանգ կա, իսկ նորերի որոնումը ձեզանից մեծ ժամանակ կխլի: Ցանկալի չէ հանդիպել պոտենցիալ գործատուների հետ, նոր պաշտոնի անցնել: Առաջարկությունները, որոնք առաջին հայացքից հետաքրքիր են թվում, չեն արդարացնի ձեր սպասումները:

    Անձնական հարաբերությունների առումով օրն ավելի բարենպաստ է: Ընկերները ձգտում են ամեն կերպ բարձրացնել ձեր տրամադրությունը: Օրը հարմար է գնումների, իմիջի հետ փորձարարություններ անելու համար:

    Կարիճ. Օրը խաբուսիկ թեթև է: Այո, այսօր ձեզ մոտ շատ բան է ստացվում, սակայն ձեռք բերած հաջողությունները այնքան էլ զգալի չեն: Այսօրվա ընթացքում արվածը հետո պետք կլինի թարմացնել, իսկ ձեռք բերած համաձայնություններն էլ` վերանայել: Մարդիկ, ովքեր այսօր ձեր դաշնակիցներն են, շուտով իրենց կդրսորեն ոչ լավագույն կողմերով:

    Դրությունը փրկում են ձեր դիվանագիտական որակները` դուք հաջողացնում եք պայմանավորվել անգամ նրանց հետ, ովքեր բոլորովին չեն կիսում ձեր տեսակետը: Հնարավոր է ռոմանտիկ հրապույր, հարաբերությունները կզարգանան ոչ այնքան դինամիկ, սակայն ժամանակի հետ լուրջ բնույթ կստանան:

    Աղեղնավոր. Օրը ծայրահեղ զգուշավորություն է պահանջում, դուք, կարծես, բարակ սառույցի վրայով եք քայլում: Հետաձգեք կարևոր գործերը, տեղափոխեք այն հանդիպումները, որոնցից կարող է կախված լինել ձեր պրոֆեսիոնալ ապագան: Հրաժարվեք ցանկացած ռիսկային ձեռնարկումից` մեծ է ծուղակն ընկնելու հավանականությունը: Հրապարակային ելույթները անցնում են չափազանց վատ, դուք ոչ միայն չեք գտնում նոր համախոհներ ու երկրպագուներ, այլև` կորցնում հներին:

    Այս մռայլ ֆոնի վրա լուսավոր կետ կարող են լինել մտերիմների հետ հարաբերությունները: Հարմար օր է ընկերների շրջապատում հանգստանալու, ռոմանտիկ ժամադրության, սիրային խոստովանության համար:

    Այծեղջյուր. Օրվա առաջին կեսին հաջողության հասնելու համար անհրաժեշտ է տարանջատել պրոֆեսիոնալ և անձնական հետաքրքրությունները: Չպետք է տրվել էմոցիաներին, քանի որ դրանք միայն խանգարելու են գործին: Կարող են բարդանալ կանանց հետ հարաբերությունները, քանի որ վերջիններս ձեզանից շատ բան են պահանջում` չցանկանալով հաշվի նստել իրերի իրական դրվածքի հետ: Չեն բացառվում չպլանավորած ծախսեր, չնայած դրանք ձեր գրպանին էական հարված չեն հասցնի:

    Օրվա երկրորդ կեսը կանցնի շատ ավելի թեթև և բարենպաստ: Դուք հնարավորություն կունենաք լուծել ինչ-որ վաղեմի խնդիրներ, ապագա հաջողությունների հիմքերը դնել:

    Ջրհոս. Բարդ օր է: Շատ բան այնպես չի ստացվում, ինչպես դուք կցանկանայիք, սակայն բանն այն է, որ դրանում պետք է մեղադրեք միայն ինքներդ ձեզ: Դուք ներքաշվում եք ուրիշների կոնֆլիկտների մեջ, իսկ խաղաղասիրության փորձերը դատապարտված են ձախողման: Մարդիկ, ովքեր ժամանակին ձեզ ծառայություն էին մատուցում, փորձում են ձեզ մանիպուլյացիայի ենթարկել, պահանջում են ձեզանից մեծ զոհաբերություններ: Պետք է հաստատակամություն դրսևորեք` դուք դեռ հնարավորություն կունենաք պաշտպանել ձեր շահերը:

    Չնայած անբարենպաստ միտումների ազդեցությանը, ձեզ կհաջողվի բավական օգտակար բան անել ձեզ և ձեր մտերիմների համար: Ուրիշների թուլությունների հանդեպ ներողմատությունը կօգնի խուսափել կոնֆլիկտներից:

    Ձկներ. Այսօր դուք շատ բան կարող եք սովորել: Օգտակար տեղեկությունները դուք յուրացնում եք ակնթարթորեն, իսկ անհրաժեշտ հմտություններին էլ զարմանալիորեն արագ եք տիրապետում: Հաջողության կհասնեն նշանի հատկապես այն ներկայացուցիչները, ովքեր ներգրավված են գիտահեն ոլորտներում, գործ են ունենում առավել ժամանակակից տեխնիկայի հետ: Ձեր նախկին մրցակիցները այսօր կարող են դաշնակից դառնալ:

    Այսօր դուք հակված եք մտովի վերադառնալ անցյալի անձնական խնդիրներին, և դա կարող է փչացնել մտերիմների հետ հարաբերությունները: Չարժե ինքնակեղեքման ենթարկվել անցյալում թույլ տված այն սխալների համար, որոնք, միևնույն է` չես ուղղի:

     hraparak.am

    Slaq.am - Լրատվական աղբյուր
    Просмотров: 555 | Добавил: SMBO | Теги: Աստղագուշակ | Рейтинг: 5.0/1
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]