23:06 Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը. Փյունիկը` փոխչեմպիոն | |
Նոյեմբեր 05, 2011 | 16:14 Այսօր, նոյեմբերի 5-ին ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը: Վերջին տուրում մեդալների հավակնորդներ Բանանցն ու Գանձասարը եւ Միկան ու Փյունիկը խաղացին ոչ ոքի` 0:0 հաշվով: Փյունիկն ու Գանձասարը վաստակեցին 46-ական միավոր: Փոխչեմպիոնի տիտղոսը նվաճեց Փյունիկը, քանի որ երկու թիմերի չորս հանդիպուներում երկու անգամ հաղթել է Փյունիկը, երկու հանդիպում էլ ավարտվել է ոչ ոքի: Բանանցը մնաց չորրորդ, Միկան` 5-րդ տեղում: Երկու թիմերն էլ վաստակեցին 44-ական միավոր: Առաջնության ավարտից երկու տուր առաջ չեմպիոնի տիտղոսը նվաճած Ուլիսը 1:1 հաշվով ավարտեց հանդիպումն Իմպուլսի հետ եւ վաստակեց 53 միավոր: | |
|
Всего комментариев: 0 | |