18:40 Այսօր Youtube-ը դարձավ 8 տարեկան | |
![]() Աշխարհահռչակ YouTube ծառայությունը ստեղծվել է 2005թ. փետրվարի 14-ին PayPal ընկերության նախկին 3 աշխատակիցների կողմից: Youtube-ում տեղադրված առաջին տեսանյութը հիմնադիրներից մեկի՝ Դ. Կարիմի 18-վայրկյանանոց սիրողական տեսագրությունն է, որն արվել է Սան Դիեգոյի կենդանաբանական այգում: Տեսանյութը YouTube-ում տեղադրվել է 2005թ. ապրիլի 23-ին։ 2006թ. նոյեմբերին Google ընկերությունը գնեց Youtube-ը և այժմ այն հանդիսանում է աշխարհի առաջատար վիդեոհոսթինգային ծառայությունը: Չնայած հնարավոր չի ներկայացնել այդ կայքի ճշգրիտ վիճակագրական տվյալները, սակայն փորձեմ մի քանիսը նշել՝ 1.Ամսական ավելի քան 800 միլիոն ունիկալ այցելուներ: 2.Ամսական 4 միլիարդ ժամ տեսանյութերի դիտում: 3.Կայքի այցելուների 70%-ը ԱՄՆ-ից դուրս են: 4.Տեսանյութերի 10%-ը HD որակի են: 5.2011 թ. բջջային սարքերից եկող տրաֆիկը եռապատկվել է 6.Ըստ Alexa.com կայքի տվյալների, Youtube-ը տվյալ պահին հանդիսանում է աշխարհի 3-րդ ամենաշատ այցելվող կայքը: 7.Youtube-ի մենաշատ դիտված տեսահոլովակն արդեն ունի 1 միլիարդից ավել ցուցադրումներ (Gangnam Style):
| |
|
Всего комментариев: 0 | |